Բոսնիա և Հերցեգովինայի խոհանոց

Բոսնիա և Հերցեգովինայի խոհանոց (բոս․՝ Bosanska kuhinja), Արևմուտքի և Արևելքի խոհանոցների ազդեցությունների միջև հավասարակշռված խոհանոց։ Սնունդը սերտորեն առնչվում է նախկին Հարավսլավիայի, Միջին Արևելքի, միջերկրածովյան և բալկանյան մյուս ժողովուրդների խոհանոցներին։

Բոսնիա և Հերցեգովինայի խոհանոց
Տեսակnational cuisine?
 Cuisine of Bosnia and Herzegovina Վիքիպահեստում

Բաղադրիչներ խմբագրել

Բոսնիական խոհանոցը օգտագործում է բազմաթիվ համեմունքներ, բայց չափավոր քանակությամբ։ Կերակրատեսակներից շատերը թեթև են, եփվում են մեծաքանակ ջրով, սոուսները ամբողջությամբ բնական են, բաղկացած մեծ մասամբ բանջարեղենի հյութերից։ Տիպական բաղադրամասեր են կարտոֆիլը, լոլիկը, սոխը, սխտորը, ոչ կծու պղպեղը, վարունգը, դդմիկը, գազարը, կաղամբը, ուտելի սունկերը, սպանախը, կանաչ և չոր ընդեղենը, սալորները, կաթը, աղացած, ոչ կծու կարմիր պղպեղը, պավլակա կոչվող կաթնասերը, կայմակը։ Մսով տիպական կերակրատեսակները պատրաստվում են գլխավորապես տավարի, ոչխարի, գառան մսից՝ համաձայն իսլամական սննդակարգի, թեև բոսնիացի խորվաթներն ու բոսնիացի սերբերը օգտագործում են նաև խոզի միս։ Տեղական առանձնահատուկ ուտեստներից են չևապին (կան չևապչիչին), բուրեկը, դոլման, սարման,. փիլաֆը, գուլաշը, այվարը, մի ամբողջ շարք արևելյան անուշեղեն; Տեղական լավագույն գինիները պատրաստվում են Հերցեգովինայում, որտեղ կլիման բարենպաստ է խաղող աճեցնելու համար։ Սալորի, խնձորի օղին՝ ռակիան, արտադրում են Բոսնիայում։

Մսով խորտիկներ խմբագրել

 
Չևապի՝ սոխով, սոմուն հացատեսակի մեջ
  • Չևապի – բոսնիական քաբաբ. գառի և տավարի խառը աղացած մսի խորոված ձողիկներ, որ մատուցվում են սոխով, կայմակով, այվարով և բոսնիական պիտա հացատեսակով
  • Պլյեսկավիցա - կարկանդակ
  • Բեգովա չորբա (բեյի խաշլամա, ռագու) – բոսնիական սիրված ապուր՝ պատրաստված մսով ու բանջարեղենով
  • Լցոնված պղպեղ կամ punjena paprika – խորոված ոչ կծու պղպեղ՝ լցոնված աղացած մսով
  • Սոգան-դոլմա – աղացած մսով լցոնված գլուխ սոխ
  • Պոպարա – եռման կաթով կամ ջրով թաթախված հաց՝ վրան սփռված կայմակով
  • Քոֆթա|Չուֆթե – մսագնդիկներ
  • Միս՝ սաչի տակ (meso ispod sača) – գառան, հորթի կամ այծի միս՝ խորոված մետաղյա կամ խոցեղեն կափարիչի տակ. փայտածուխի կույտը այրվում է կափարիչի վրա
  • Փիլաֆ (pilaf) - յուղով բովված բրինձ կամ ձավար, ապա եփված համեմված արգանակում
  • Burek – մսով լցոնված պարուրաձև խմորեղեն, որ մատուցվում է մաս-մաս արված։ Նունատիպ ուտեստը եթե լցոնված է պանրով, կոչվում է սիրնիցա sirnica, սպանախով ու պանրով՝ զելյանիցա zeljanica, դդմիկով՝ տիկվենյացա tikvenjača, կարտոֆիլով՝ կրոմպիրուշա krompiruša: Այս բոլոր տարբերակները մի ընդհանուր անվանում ունեն՝ պիտա pita (բոսնիերեն՝ "կարկանդակ")
  • Սարմա – աղացած միս ու բրինձ՝ փաթաթված կաղամբի թերերում
  • Ռաշտիկա - աղացած մսի ու բրնթի հառնուրդ՝ փաթաթված կալեի տերևներով
  • Գրահ – խաշած միս ու ընդեղեն
  • Յափրակ – խաղողի տերևով փաթաթված աղացած միս ու բրինձ
  • Մուսակա – տապակած շերտ-շերտ կարտոֆիլ կամ սմբուկ, կաղամբ և աղացած տավարի միս
  • Bosanski Lonac – դրսում կրակի վրա բոսնիական ձևով եփված միս
  • Tarhana - տիպիկ բոսնիական ապուր՝ տնական մակարոնեղենով
  • Սուջուկ - (Sujuk) – համեմված երշիկի տեսակ /տավարի մսով/
  • Սուհո մեսո /Suho meso/ – բացօթյա չորացված միս՝ իտալական բրեզաոլայի նմանությամբ
  • Դոլմա - բրնձով լցոնված խաղողի տերևներ

Համեմունքներ, հացատեսակներ խմբագրել

  • Այվար
  • Ռամադանի կարկանդակ
  • Vegeta
  • Սոմուն[1] և ռամադանի սոմուն (Ćurokot-ի սերմերով).[2]
  • Պոգացա
  • Ջևրեկ
  • Lepinja կարկանդակ
  • Ուշտիպցի

Գրականություն խմբագրել

  • Tim Clancy, Bosnia & Herzegovina, The Bradt Travel Guide, 2004, pp. 93–97, 1-84162-094-7
  • Darra Goldstein; Kathrin Merkle, eds. (2005). Culinary cultures of Europe: identity, diversity and dialogue. Council of Europe. էջեր 87–94. ISBN 92-871-5744-8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sarajevski somuni: Miris mahale, tradicije i savršenstva». klix.ba. 2015 թ․ սեպտեմբերի 3.
  2. «Ramazanski somun». moje-zdravlje.ba. 2015 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսնիա և Հերցեգովինայի խոհանոց» հոդվածին։