Բոսնիայի գիտության և արվեստի ակադեմիա

կազմակերպություն

Բոսնիայի գիտության և արվեստի ակադեմիա (բոս․՝ Bošnjačka akademija nauka i umjetnosti), գիտությունների ակադեմիա, որը ձևավորվել է 2011 թվականի հունիսի 9-ին, սերբական Նովի Բազար քաղաքում[1], Սերբիայի Իսլամական կազմակերպության գլխավոր մուֆտի` Մուամեր Զուկորլիչի նախաձեռնությամբ[2]։

Բոսնիայի գիտության և արվեստի ակադեմիա
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված2011
Գլխադասային գրասենյակՍարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
ՀիմնադիրMustafa Cerić?
Կայքbanu.eu.com

Կազմակերպություն խմբագրել

Ակադեմիայի կենտրոնը գտնվում է Սարաևոյում, Նովի Պազարի և Սարաևոյի գրասենյակների հետ գործում է Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև սերբիական Նովոպազարսկու Սանջակի տարածքում` էթնիկ բոսնյացիների բնակավայրերում։ Ակադեմիան ստեղծվել է նրանց շահերի արտացոլման և պաշտպանության համար[3][4]։

Պատմաբան Ֆերիդ Մուժիչը միաձայն ընտրվել է ակադեմիայի նախագահ, փոխնախագահներ են դարձել` Ջեվադ Յախիչը և Լամիյա Հաջիոսմանովիչը։ Սենատի նախագահը նշանակվել է Բոսնիայի գլխավոր մուֆտի` Մուստաֆա Ցերիչի կողմից, քարտուղար է դարձել Մուամեր Զուկորլիչը[5][1]։ Ակադեմիայի ազգային կոմիտեի մեջ ընդգրկված են`

  • Պրոֆեսոր Իսմաիլ Չեկիչ (նախագահ)
  • Պրոֆեսոր Շերբո Ռաստոդեր
  • Պրոֆեսոր Իբրահիմ Պաշիչ

Բոսնիայի ակադեմիայի Պատվո դատարանի նախագահը պրոֆեսոր Օմեր Նակիչևիչն է, դատարանում ընդգրկված են նաև պրոֆեսոր ԽասնիյաՄուրատագիչ Տունան և նկարիչ Մեհմեդ Սլեզովիչը։

Որոշ անդամներ խմբագրել

  • Պրոֆեսոր, մուֆտի- Մուստաֆա Ցերիչ
  • Պատմաբան` Ֆերիդ Մուխիչ
  • Գրող` Նեջադ Իբրիշիմովիչ
  • Շերբո Ռաստոդեր` քաղաքագետ
  • Էյուպ Գանիչ` քաղաքագետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Članak o osnivanju BANU na web stranici Islamske vjerske zajednice u Bosni i Hercegovini». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  2. Osnovana Bošnjačka akademija nauka i umjetnosti, članak u dnevniku Dnevni avaz 9. juna 2011. godine Արխիվացված 2012-03-23 Wayback Machine
  3. «Osnovana Bošnjačka akademija nauka i umjetnosti». Dnevni Avaz. 2011 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Osnovana Bošnjačka akademija nauka i umjetnosti, članak na portalu Hrvatska riječ 9. juna 2011. godine». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  5. «Osnovana Bošnjačka akademija nauka i umjetnosti». Islamic Community in Bosnia and Herzegovina. 2011 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել