Բողոքի ցույցեր Հարավային Կորեայում (2016)

Բողոքի ցույցեր Հարավային Կորեայում (հանգըլ՝ 박근혜 대통령 퇴진 운동), բողոքի ցույցներ ընդդեմ Կորեայի Հանրապետության նախագահ Փակ Կըն Հյեին[3], որոնք սկսվել են 2016 թվականի հոկտեմբերից նոյեմբեր ամիսներին և ընթանում են մինչ օրս[4]։

Բողոքի ցույցեր Հարավային Կորեայում
Ամսաթիվհոկտեմբերի 26, 2016[1][2]մինչ օրս
ՎայրՀարավային Կորեա Հարավային Կորեա, Սեուլ
ՆպատակԳործող նախագահ Փակ Կըն Հյեի հրաժարական և կառավարությունից հեռացում
ԿարգավիճակԲողոքի ակցիաներ

Պատմություն խմբագրել

Բողոքի ակցիաները Կորեայի Հանրապետությունում սկսել են 2016 թվականի հոկտեմբերի 26-ին, այն բանից հետո, երբ Փակ Կըն Հյեի մտերիմ ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը սկսեց միջամտել երկրի կառավարմանն ու ներքին գործերին։

Ցույցերի ընթացքում Հարավային Կորեայի մի շարք ցուցարարներ դատապարվելով Փակ Կըն Հյեի ոչ տրամաբանական քայլը սկսեցին պարտադրել նախագահին, որպեսզի նա հրաժարական տա և լքի երկրի կառավարությունը։

2016 թվականի հոկտեմբեր ամսվա վերջին Հարավային Կորեայում հեռարձակվող «JTBC» կաբելային հեռուստատեսությունը հայտնաբերել է մոտ 200 գաղտնի փաստաթղթեր` 2012-2014 թվականների երկրի ներքին և արտաքին գործերի վերաբերյալ, որոնց շարքում է եղել նաև գործող նախագահի մի շարք ելույթները։

Ցուցարարները մեղադրում էին նախագահին խարդախության և լիազորությունների չարաշահման համար։ Տարբեր օրերին ցուցարարների թիվը հասել է մինչև 100 հազար մարդ։

Սեուլում տեղի ունեցող իրավիճակը կառավարությունը վերահսկում էր երկրի ներքին ուժերի՝ ոստիկանության միջոցով։ Փակ Կըն Հյեի հրամանով Սեուլում նախագահի նստավայրին սպառնացող ակցիայի մասնակիցներին վերահսկել են շուրջ 10 հազար ոստիկաններ։ Բացի այդ, իշխանությունները փորձել են կազմակերպել հանրաքվեներ՝ ի պաշտպանություն նախագահի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «시민들 "평생 처음 시위"..경찰도 "나라사랑 이해"».
  2. «더 격해진 민심…주말 서울 '박근혜 하야' 촛불 넘쳤다(종합)».
  3. «민중총궐기 100만명 돌파…'역대 최다 기록'». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  4. «[뉴스초점] 성탄전야 촛불집회 주최 측 70만 – 경찰 5만3천 추산».