Բողոքի ցույցեր Զիմբաբվեում (2019)
Բողոքի ցույցեր Զիմբաբվեում (2019), բողոքի զանգվածային ցույցեր Զիմբաբվեում, որոնք սկսել են 2019 թվականի հունվարի 14-ին, երբ նախագահ Էմմերսոն Մնանգագվայի կառավարությունը վառելիքի գինը բարձրացրեց 130%-ով։ Հազարավոր զիմբաբվեցիներ բողոքում էին գների բարձրացման, աղքատության մակարդակի ավելացման, տնտեսության վատ վիճակի և կենսամակարդակի իջեցման դեմ։ Կառավարությունը ցույցերին արձագանքեց համակարգված գործողություններով, որոնք հանգեցրին հարյուրավոր ձերբակալությունների և բազմաթիվ զոհերի[5][6]։ Երեք օր անց, հունվարի 17-ին գործարանները վերաբացվեցին և ցույցերը դադարեցին։
Բողոքի ցույցեր Զիմբաբվեում (2019) | |
---|---|
Ամսաթիվ | հունվարի 14 - հունվարի 17, 2019 |
Վայր | Զիմբաբվե |
Պատճառ | Վառելիքի գնի 130%-ով թանկացումը |
Նպատակ | Գների բարձրացման չեղարկում |
Մեթոդ | Ցույցեր, պիկետներ, համացանցային ակտիվություն |
Կորուստներ | |
Զոհեր | 8[2][3] |
Վիրավորներ | 172[1] |
Ձերբակալվածներ | 600+[4] |
Նախապատմություն
խմբագրել2017 թվականին կառավարությունը ձևավորելուց հետո Մնանգագվան փորձելով բարելավել երկրի ֆինանսական և տնտեսական վիճակը` ձեռնարկել է մի շարք կոշտ տնտեսվարման քայլեր տնտեսության վերականգնման համար[7]։ 2018 թվականի հոկտեմբերին արտարժույթի պակասը հանգեցրեց խոշոր ձեռնարկությունների փակմանը և ներկրված ապրանքների, ներառյալ վառելիքի պակասին[8], ինչի հետևանքով էլ սկսեցին գործադուլներ[9][10]։
2019 թվականի հունվարի 12-ին Էմմերսոն Մնանգագվայի կառավարությունը Զիմբաբվեի էներգետիկայի կառավարման գործակալության միջոցով հայտարարեց, որ երկրում կեսգիշերից հետո վառելիքի գինը կթանկանա մոտ երկու անգամ[11]։ Դիզելային վառելիքի գինը 1 լիտրի համար բարձրացավ 1,38 ԱՄՆ դոլարով` հասնելով 3,11 դոլար, իսկ բենզինի գինը բարձրացավ 1,43 դոլարով` դառնալով 3,31 դոլար, ինչը նշանակում է, որ վառելիքի գինը բարձրացավ ընդհանուր 130%-ով։ Այդ ժամանակ վառելիքի գինն ամենաբարձրն էր նաև աշխարհում։ Մնանգագվան հայտարարեց, որ գների բարձրացումը անհրաժեշտ է վառելիքի պակասի և ապօրինի առևտրի կրճատման համար։ Զիմբաբվեի արհմիությունների կոնգրեսը կոչ արեց եռօրյա գործադուլ անցկացնել գների բարձրացման դեմ[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ UPDATE 2-Zimbabwe doctors treat 68 for gunshot wounds, police arrest hundreds
- ↑ «'Eight killed and 200 detained in Zimbabwe crackdown on fuel price protests' – Amnesty International». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 3,0 3,1 Zimbabwe military quells fuel price protests; several deaths
- ↑ Zimbabwe police arrest 600 in harsh crackdown on protests
- ↑ «Զիմբաբվեում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 170 մարդ վիրավորվել է».
- ↑ «LATEST: Zimbabwe groups say at least 12 killed in unrest». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Mnangagwa plans major policy shift
- ↑ Shops shut doors as Zimbabwe financial crisis deepens
- ↑ Fuel price shock! Zim's petrol price to more than double
- ↑ Letter from Africa: Despair, anger and anxiety in Zimbabwe's fuel queues
- ↑ «Protests follow massive Zimbabwe fuel price hike». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.