Բոհեմ (թատրոն)
թատրոն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոհեմ (այլ կիրառումներ)
Բոհեմ, թատրոն Երևանում։ Հիմնադրվել է 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Նարեկ Դուրյանի գլխավորությամբ։ Գտնվում է Երևանի Բաղրամյան 3 հասցեում, Հայաստանի Գրողների միության շենքում[1]։ Թատրոնի պրոդյուսերը՝ Քրիստինա Հովհաննիսյանը։
Բոհեմ | |
---|---|
Բոհեմ թատրոնի դահլիճը | |
Տեսակ | թատրոն |
Գեղարվեստական ղեկավար | Նարեկ Դուրյան |
Հիմնադիրներ | Նարեկ Դուրյան |
Երկիր | Հայաստան |
Գտնվելու վայրը | ք․ Երևան, Բաղրամյան 3, Գրողների միության շենք |
Հիմնադրման ամսաթիվ | սեպտեմբերի 15, 2016 |
Անվանված է | «Բոհեմ թատերախումբ» |
Կայք | boheme-theater.am |
Boheme Theatre Վիքիպահեստում |
Անվանում
խմբագրել«Բոհեմ» թատրոնի անվան հիմքում ընկած է 1989 թվականին Փարիզում Նարեկ Դուրյանի հիմնած «Բոհեմ թատերախումբ» միությունը։
Կառուցվածք
խմբագրելԹատրոնը բաղկացած է երկու հիմնական մասերից՝
- պարտերից (1-ին հարկ),
- ամֆիթատրոնից (2-րդ հարկ)։
Դահլիճը նախատեսված է 320 հանդիսականի համար, հագեցած է գերժամանակակից լուսային և երաժշտական տեխնիկայով։
Բեմադրություններ
խմբագրելԹատրոնը ներկայանում է ոչ միայն նախկինում արված, այլև վերջին շրջանում արված բեմադրություններով։ Թատրոնի խաղացանկում ներկայացված են․
- «Մորաքույրը Փարիզից»
- «Սե լա վի»
- «Շեղշե լա ֆամ»
- «Կոմա նոստրա»
- «Իմ կնոջ անունն է Մորիս»
- «Տիկնիկների խանութ»
- «Ամանորը Նազարի մոտ»
- «Ճտերն աշնանն են հաշվում»
- «Օպերացիա Նեմեսիս»։
Թատերախումբ
խմբագրելԱվագ դերասանական կազմ
խմբագրել- Նարեկ Դուրյան - ռեժիսոր, դերասան
- Քրիստինա Հովհաննիսյան - պրոդյուսեր, դերասանուհի
- Վահագն Գալստյան - դերասան
- Ռաֆայել Երանոսյան - դերասան
- Անդրանիկ Հարությունյան - դերասան
- Զավեն Աբրահամյան - դերասան
- Արա Դեխտրիկյան - դերասան
- Թամարա Պետրոսյան - դերասանուհի
- Վարուժան Մանուկյան - դերասան
- Սարգիս Գրիգորյան - դերասան
- Ավո Խալաթյան - դերասան
- Շուշան Սահակյան – դերասանուհի
Երիտասարդ դերասանական կազմ
խմբագրել- Ռաֆի Թադևոսյան – դերասան
- Թելման Առաքելյան – դերասան
- Տաթև Միրումյան – դերասանուհի
- Սիրանուշ Երիկյան – դերասանուհի
- Սուսաննա Ղազարյան – դերասանուհի
- Գարիկ Միրզոյան – դերասան
- Արտակ Մանուկյան – դերասան
- Լուսինե Վանցյան – դերասանուհի
- Արշակ Սարգսյան – դերասան
- Սերինե Խոդիկյան – դերասանուհի
- Աղվան Ավետիսյան – դերասան
- Արծրուն Մանուկյան - դերասան
- Էվա Բլեյան – դերասանուհի
- Արման Մուրադյան – դերասան
Տեխնիկական անձնակազմ
խմբագրել- Վարդուհի Թովմասյան – հնչյունային պատասխանատու
- Արամ Աղաջանյան – լուսային պատասխանատու
- Անուշ Ղարիբյան – հագուստի պատասխանատու
Պատկերասրահ
խմբագրել-
«Տիկնիկների խանութ» ներկայացում
-
«Մորաքույրը Փարիզից» ներկայացում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բոհեմ թատրոն (Գրողների միության շենք)». Tomsarkgh.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.