Բոհեմյան պուրակ (անգլ.՝ Bohemian Grove), 11 կմ² տարածք ունեցող հանգստի վայր Կալիֆորնիայի Մոնթե Ռիո քաղաքում՝ 20601 Bohemian Avenue հասցեով։ Այն պատկանում է Սան Ֆրանցիսկոյում տեղակայված տղամարդկանց հայտնի արվեստի մի ակումբին, որը հայտնի է որպես Բոհեմյան ակումբ։ Սկսած 1899 թվականից ամեն տարի՝ հուլիս ամսին Բոհեմյան պուրակ են գալիս աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ այս վայրում ամառային երկու շաբաթ արձակուրդ անցկացնելու համար։

Բոհեմյան ակումբում շատ են արվեստի մարդիկ, հատկապես՝ երաժիշտները, ինչպես նաև բարձրաստիճան գործանական առաջնորդները, կառավարությունների պաշտոնյաները (ներառյալ՝ ԱՄՆ նախագահներին) և ԶԼՄ-ների հրատարակիչները։ Ակումբի բացառիկ առանձնահատկությունն է այն, որ ակումբում անդամակցելու համար պետք է 15 տարի լինել հերթի մեջ։ Բոհեմյան պուրակ կարող են գալ նաև անդամների կողմից հրավիրված հյուրերը, հատուկ ստուգում անցնելուց հետո։

Բոհեմյան պուրակ զինանիշագիտական կարգախոսն է՝ «Սարդոստայն հյուսող սարդերը այստեղ չեն գալիս», որը ենթադրում է այն, որ բոլոր խնդիրները և առևտրային գործարքները պետք է թողնել դրսում։ Ի հակասություն կարգախոսի, կան պուրակում կայացած քաղաքական և առևտրային գործարքների վկայություններ։ Բոհեմյան պուրակը հայտնի է իր Մանհեթենյան նախագծով, որը քննարկվել է հենց այդտեղ 1942 թվականի սեպտեմբերին և հիմք է դարձել հետագայում ատոմային ռումբի ստեղծմանը։ Էռնեստ Լոուրենսից և ռազմական պաշտոնյաներից բացի Պուրակի այցելուներից հայտնի են Հարվարդի նախագահը, Standard Oil-ի և General Electric-ի ներկայացուցիչները։

Արտաքին հղումներ խմբագրել