Բոլոր սրբերի եկեղեցի (Փեշավար)
Բոլոր սրբերի եկեղեցի, Պակիստանի եկեղեցու ծխական տաճար, որը գտնվում է Փեշավարի հին բերդաքաղաքի դարպասների ներսում։ Եկեղեցին եզակի է իսլամական սարացինյան մինարեթներով և գմբեթով մզկիթների հետ իր նմանությամբ։
Բոլոր սրբերի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Պակիստան |
Տեղագրություն | Փեշավար |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Անվանված | All Saints' Day? |
Պատմություն
խմբագրելԵկեղեցին բացվել է 1883 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Սուրբ Հովհաննեսի օրը[1]։ Չնայած եկեղեցու բնօրինակ գրությունները ներկայացնում են վաղ եվրոպական բարերարներին և առաքելության աշխատակիցների անունները, սկզբում եկեղեցին ներկայացվել է որպես քրիստոնեական եկեղեցի, որը կառուցվել է Փեշավարի բնիկ ժողովուրդների համար։ Եկեղեցու առաջին հովիվը եղել է Իմամ շահը։ Եկեղեցու գլխավոր քարը դրվել է կապիտան Գրեյվսի կողմից։ Տեղացի ճարտարապետը, եկեղեցու միսիոներական ընկերության աշխատակիցների հսկողության ներքո, որոնց թվում էր գերապատվելի Թոմաս Հյուզը, պատասխանատու է եղել շենքի նախագծման համար։ Շենքը խաչաձև է, իսկ խորանը գտնվում է արևմտյան կողմում։ Հուշատախտակի վրա գրված է. «Այս եկեղեցին կառուցվել է ի փառս Աստծո և նվիրված է բոլոր սրբերի հիշատակին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի 1883 տարում»[2]։
Ահաբեկիչների հարձակում 2013 թվականին
խմբագրելԵկեղեցին տխրահռչակ է դարձել 2013 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Երկու կամիկաձե ահաբեկիչներ սպանել են շուրջ 90 և վիրավորել 120-150 մարդու[3]՝ կազմակերպելով պայթյուն եկեղեցու շենքի առջև այն ժամանակ, երբ այնտեղ գտնվում էին շուրջ 550 ծխականներ, որոնք անվճար սնունդ էին ստանում։ Զոհերի թվում եղել է 37 երեխա[4]։ Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է Թալիբան կազմակերպությունը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hughes, Thomas (1885). All Saints' Memorial Church. Peshawar. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «All Saints' Church Peshawar by A Jan». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Titus on Mission — Peshawar All Saints’ update by Titus Presler, 30 September 2013
- ↑ "Scores Are Killed by Suicide Bomb Attack at Historic Church in Pakistan, " New York Times, September 22, 2013
- ↑ "Suicide bombing kills 78 at Pakistani Anglican church, " Toronto Globe & Mail, September 22, 2013
Գրականություն
խմբագրել- Jan, A. 'Mosque-like', brief, cursory article, in the Footloose section, The News on Sunday, April 15, 2008.
- Hughes, TP. All Saints' Memorial Church, n.p, 1855.