Ամենայն Սրբոց եկեղեցի (Տագանրոգ)

ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում

Բոլոր սրբերի եկեղեցի (ռուս.՝ Церковь Всех Святых), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին[1]։ Կառուցվել է 1824 թվականին։

Ամենայն Սրբոց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1810
Հիմնադրված1810
Քարտեզ
Քարտեզ
vsv-taganrog.ru

Պատմություն խմբագրել

Բոլոր սրբերի տաճարը հիմնադրվել է 1810 թվականին։ Շինարարական աշխատանքները շարունակվել են տևական ժամանակ և ավարտվել միայն 1824 թվականին։ Դրանց ավարտից անմիջապես հետո տաճարն օծվել է և կցագրվել Վերափոխման տաճարին։ Հայտնի է, որ 1826 թվականին կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնան ամուսնու՝ կայսր Ալեքսանդր I-ի մահից հետո նվիրաբերել է 1000 ռուբլի տաճարի պահպանության համար[2]։

1837 թվականին եկեղեցին վերակառուցվել է և ստացել մինչև մեր օրերը պահպանված տեսքը։ Ավելի ուշ, 1860 թվականին, եկեղեցին վերանորոգվել է, նրան կցակառուցվել են սեղանատուն և զանգակատուն[2]։

1910 թվականին եկեղեցուն կից բացվել է եկեղեցական-ծխական դպրոց[2]։

1922 թվականին եկեղեցին փակվել է և կողոպտվել, թեև մնացել է քաղաքի 25 պաշտամունքային կառույցներից միակը, որը պահպանվել է նախնական տեսքով և չի ավերվել խորհրդային տարիներին։ Վերմախտի զորքերի կողմից քաղաքի օկուպացիայի ժամանակ այն կրկին բացվել է[2]։

Եկեղեցու կրիպտեում կա մի քանի գերեզման։ Մասնավորապես, այստեղ հանգչում է պրոֆեսոր, դերծովակալ և Տագանրոգի 13-րդ քաղաքապետ Լև Կուլչիցկու աճյունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Таганрог|Церковь Всех Святых». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «История храма — Храм Всех Святых» (ռուսերեն). vsv-taganrog.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.