Բոլոմեր, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Արածանի գետի աջ կողմի վտակ Խութիդերե գետի Թուզլու վտակի ափին, Երզնկա քաղաքից 45 կմ հարավ-արևելք։ Հանդիսանում էր Բոլոմեր գյուղախմբի կենտրոնը։

Գյուղաքաղաք
Բոլոմեր
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներԲոլոմորի, Բոլորմորի
ԲԾՄ1650 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3760 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբոլոմերցի
Ժամային գոտիUTC+3
Բոլոմեր (Թուրքիա)##
Բոլոմեր (Թուրքիա)

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Բնակավայրի անվանումը կապված է մորի բառի հետ։ Տեղացիների բարբառով այն նշանակել է անտառ։

Աշխարհագրություն

խմբագրել

Տարածքն անտառապատ էր։

Բնակչություն

խմբագրել

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ուներ 5000 բնակիչներ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Բոլոմերից արևելք կային 5 հայկական եկեղեցիների ավերակներ, որոնցից երեքի անունները հայտնի են` Ս. Գևորգ, Ս. Սարգիս, Ս. Փրկիչ։

Բնակավայրից արևմուտք պահպանվում էր Բոլոմորի բերդի ավերակները[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 721

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն