Բոգդան Միլգաուզենի տուն

Բոգդան Միլգաուզենի տուն (ռուս.՝ Дом Богдана Мильгаузена), շենք-տեսարժանություն Մոսկվայում (Ռուսաստան

Բոգդան Միլգաուզենի տուն
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանսկի շրջան
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Առաջին հիշատակում17-րդ դար
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն` Մոսկվա, Տագանսկի շրջան, Կենտրոնական վարչական շրջան, Գոնչարնայա փողոց, տուն 2։

Շենքը պահպանվում է որպես Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ (գրանցման համար` 7735707000)[2]։ Շենքը նաև Մոսկվայի մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար` 2955744)[3]

Պատմություն

խմբագրել

Շենքը կառուցվել է XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին` նախապետրոսյան ապարանքի տեղում[4] [5]։ Պատմաբան Տիմոֆեյ Նիկոլաևիչ Գրանովսկու աները` բժիշկ Բոգդան Կառլովիչ Միլգաուզենը, այդ տան սեփականատերն էր XIX դարի սկզբին[6]։

Գոնչարնայա փողոցը, որտեղ կանգնած է Բոգդան Միլգաուզենի տունը, 1922-1992 թվականներին կոչվել է Վոլոդարսկու փողոց, մինչև 1918 թվականն ընդգրկում էր նաև Շվիվայա գորկա փողոցը[7]։

Ճարտարապետություն

խմբագրել

Գմբեթային ռոտոնդայով անկյունային շենքն ունի XIX դարի կլասիցիզմին բնորոշ հատկանիշներ։ Տեղանքի ռելիեֆի պատճառով շենքն ունի կիսանկուղային հարկ, ինչը տեսողականորեն մեծացնում է ռոտոնդայի բարձրությունը։ Ռոտոնդայի պատերը մշակված են որմնասյուներով։ Ռոտոնդայի պատուհանները բարձր են, երկրորդ հարկում` ձգված համամասնություններով, իսկ երրորդ հարկում` փոքր քառակուսի։ Շենքի հիմնական ծավալի երրորդ հարկում կան ռոտոնդան եզրակալող եռամաս պատուհաններով հարթ կիսաշրջանաձև խորշեր[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. «Дом Б.К. Мильгаузена».
  3. «Дом, XVIII-XIХ вв., с палатами XVII в.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  4. 4,0 4,1 «Дом Б.К. Мильгаузена». Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  5. «Городская усадьба Б.К. Мильгаузена». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  6. «Летопись Русской Усадьбы». Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  7. «Гончарная улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել