Բոգաչևի սևամարմին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Սևամարմիններ
Տեսակ Բոգաչևի սևամարմին
Լատիներեն անվանում
Ectromopsis bogatchevi


Բոգաչևի սևամարմին (լատին․՝ Ectromopsis bogatchevi) սևամարմինների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

4,5-5,5 մմ մարմնի երկարությամբ փոքր չափի բզեզ է՝ նեղ ձվաձև, ուռուցիկ մարմնով։ Գունավորումը կարմրադարչնագույնից մինչև սևադարչնագույն է, իսկ ծածկույթները չափավոր փայլուն են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հայաստանում տարածված է Նուբարաշենում և «Էրեբունի» պետական արգելոցում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են կարմիր կավահողերով անապատներում, հանդիպում՝ գարնանը՝ մարտի վերջից մինչև հունիսի սկիզբը, քարերի տակ։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանական արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակի և դրա փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոններից են անասունների արածեցումը, քաղաքային ենթակառուցվածքի զարգացմամբ և հողերի գյուղատնտեսական յուրացմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում են «Էրեբունի» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.