Բոբ և Բոբեկ (չեխ․՝ Bob a Bobek – králíci z klobouku), չեխական մուլտֆիլմ, որտեղ նկարագրվում են երկու նապաստակների արկածները։

Բոբ և Բոբեկ
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ, մուլտֆիլմ[1], կինոկատակերգություն[1] և ընտանեկան ֆիլմ[1]
ՌեժիսորՎացլավ Բեդրժիխ[1], Miroslav Walter?[1] և Ivo Hejcman?
ՍցենարիստՅիրի Շեբանեկ[1], Vladimír Jiránek?[1], Յարոսլավ Պացովսկի[1] և Pavel Šrut?
ՀնչյունավորումՅոզեֆ Դվորակ[1]
ՕպերատորՅարոսլավ Ֆորման[1], Էվա Կարգերովա[1] և Dana Olejníčková?[1]
Երկիր Չեխիա և  Չեխոսլովակիա[1]
Տևողություն8 րոպե[2]
2015 թվականի Հոկեյի աշխարհի առաջնության ժամանակ

Նկարագրություն խմբագրել

Բոբը և Բոբեկը երկու նապաստակներ են, որոնք ապրում են կախարդական գլխարկում։ Բոբը մեծ էր, ավելի խելացի և հաճախ կատարում էր ծնողների դերը։ Բոբեկն ավելի կարճահասակ, ավելի վախկոտ, բայց խելացի և ճարպիկ էր, հաճախ խաղում էր երեխայի դերը։ Երկու նապաստակներն էլ ունեին յուրահատուկ մտքեր, որոնք, սակայն, նրանց տհաճությունների մեջ էին գցում, ինչն էլ դառնում է մուլտֆիլմի կատակերգական սյուժեի հիմքը։ Չնայած կերպարների մեծամասնությունն ունեն լավ վարքագիծ, բայց սերիալը հանդես չէր գալիս բարոյախրատական և գաղափարական դիրքերից. նապաստականերն ունեին բացասական բնավորություն և երբեմն վնասում ու չարաճճիություններ էին անում։

Երկու կերպարներն էլ դարձել են 2015 թվականի Չեխիայում կազմակերպված հոկեյի համաշխարհային առաջնության խորհրդանիշներ։

Ստեղծման պատմություն խմբագրել

Գաղափարի հեղինակները եղել են Վացլավ Բեդրժիխը (որը նաև հանդես է եկել որպես ռեժիսոր) և Միրոսլավ Վալտերը։ Նկարահանումները սկսվել են 1978 թվականից, նկարահանվել է շոուի 8 եթերաշրջան (91 սերիա)։ Սցենարի հեղինակաները եղել են Վլադիմիր Իրանեկը, Յարոսլավ Պաչովսկին և Իրժի Սեբանեկը։ Երաժշտությունը գրել են կոմպոզիտորներ Պյոտր Սկոումալը (1938-2014) և Յոզեֆ Դվորժակը (ծնվ. 1942 թվականին)։ Մուլտֆիլմը ամենահայտնիներից մեկն է Չեխիայում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Bob a Bobek - králíci z klobouku». www.csfd.cz. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.