Բնիձորի Միջին կամ Ներքին վանք, XII-XIII դարերից մեզ հասած վանական հուշարձանախումբ, գտնվում է Շուլավերից 4 կմ արևմուտք, ջրառատ «Բլբլան» աղբյուրի ձորի ձախակողմում։

Բնիձորի միջին վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանական համալիր
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄառնեուլի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբXII-XIII դարեր

Պատմություն խմբագրել

Համալիրը բաղկացած է միանավ բազիլիկ եկեղեցուց, կից մատուռից (հյուսիսից) և կից սրահ-գավթից (հարավից)։ Համալիրի շինաքարի մեծ մասը սրբատաշ է։ Եկեղեցու թաղակապ տանիքը չի պահպանվել։ Թ․ Լալայանի վկայությամբ՝ եկեղեցին 19-րդ դարի վերջին արդեն իսկ այն վիճակում էր, ինչ հիմա[1]։

Հուշարձանախմբի ներսում և բակում պահպանվել են մի քանի խաչքարեր, որից երկսուսը արձանագիր էին։ Հուշարձանախումբը այն սակավաթիվ հնավայրերից է, որ դեռևս թվականին ունեցել էր իր գիտական այցելուն։ Մի հրապարակման մեջ, որը լույս էր ընծայվել Հովհ․ Ստեփանյանցի հեղինակությամբ, ներկայացված են մի քանի վիմագրեր․

  Մադան կոչված ձորում, Բլբլան անունով աղբիւրից քիչ հեռու գտնվում է նոյնպէս մի աւերակ վանք՝ սրբատաշ քարերից շինված։ Վանքը բաղկացած է երկու սեղանատնից․ առաջինը դռան շեմքի վրա, դրսի կողմից քանդակագործած է երեք խաղողի ողկոյզ, իսկ ներսից, ձախ կողմում, պատի մէջ, քարի վրա՝ փորագրած է մի խաչ և տակը գրած․ «Սուրբ Խաչ բարեխօսէ Տիրատէրին», երկրորդ սեղանատան պատարագի սեղանի առաջ ընկած է նոյնպես մի խաչ, որի վերևի խողմում փորագրված են տառեր, որոնք բաւականի մաշված են և միայն նկատելի են լինում այս մի քանի տառերը «ԲԽԱՇՍԲՂՆԱ», իսկ խաչի տակը փորագրած է․ «Վրթանէս թվ․ՌՁ․․․»
- [2]
 

։

Հնավայրի հաջորդ և վերջին հետազոտողն է եղել ազգագրագետ Ե․ Լալայանը[1]։

Գեղարվեստական և ոճական առանձնահատկությունների առումով XIV-XV դդ․ թվագրվող մի գեղաքանդակ խաչքար, որն ընկած է սրահ-գավքի հարավային պատի տակ, ստորին մասում ունի արդեն գրեթե իսպառ հողմնահար արձանագրություն։ Խաչքարը կերտված է գորշ ավազաքարից և ունի 84x49x32 սմ չափերը[3]։ Գեղաքանդակ, բայց անարձանագիր մեկ այլ խաչքար էլ ընկած է եկեղեցու հյուսիսային կողմում։ Այն ջարդված է երկու մասի։ Չափերն են՝ 90x37x11 սմ։

Հարավ-արևելքում ընկած է վանքի գերեզմանատունը, որն արդեն ծածկված է անտառով։ Այստեղ տապանաքարերի շարքում պահպանվել են մի քանի խաչքարեր։ Ուղղանկյունաձև, մի ծայրից ճաքած (չափերը՝ 138x28x45 սմ) տապանաքարի երկու նեղ կողերին և վերին մասում արձանագրված է․

  ԹՎ(ԻՆ) Ռ
- ՃԺ(1661)
 

Համանման մեկ այլ տապանաքարի (161x45x31սմ) հարավային երեսին կան թամբած ձիու և այլ պատկերաքանդակներ, իսկ հյուսիսային երեսին՝ թագակիր անձ, չորս բաժակներով սկուտեղ, սափոր, ևս մեկ անձ՝ անկյունում։ Վերին երեսին կա մեկ արձանագրություն, որտեղ նշվում է, որ սա «ԱՍԼԻՆԻ» տապանն է՝ ՌՃԼԴ (1685 թվական)։ Բացի վերոնշյալներից մեկ այլ ուղղանկյունաձև սալատապանի երեսին ևս պահպանվել է արձանագրություն։ Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նույն հանգուցյալի հիշատակին հիշյալ տապանաքարից բացի կանգնեցվել է նաև մի խաչքար (179x67x20սմ), այն երկատված է, որի վրա արձանագրված է․

  Ս(ՈՒՐ)Բ ԽԱ(ՉՍ) ԲԱՐԷԽ(ԱԻ)Ս Է
- Բ(Ո կամ Ա)ՇԵՆՑ Խ(Ա)ՉԱՏՐ
 

Խաչքարի երկու կտորներն էլ 1988 թվականին փոխադրվել են Շուլավերի Սբ․Աստվածածին եկեղեցի:Քանի որ հիշյալ խաչքարը և տապանաքարը կերտված են եղել միևնույն հանգուցյալի հիշատակին, հետևում է, որ տապանաքարը ևս կերտվել է 1651 թվականին[4]։

Նույն գերեզմանոցում պահպանվել են XVII դարին վերաբերող այլ խաչքարեր ևս, որոնք բոլորն էլ տեղահանվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ազգագրական հանդես, 1901, VII-VIII, էջ 333
  2. Մշակ, 1883, N 204, էջ 1
  3. Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր», Երևան 2002թ. Էջ 54 http://www.raa-am.com/raa/pdf_files/183.pdf Արխիվացված 2020-06-26 Wayback Machine
  4. Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր», Երևան 2002թ. Էջ 55-56 http://www.raa-am.com/raa/pdf_files/183.pdf Արխիվացված 2020-06-26 Wayback Machine