Բնիձորի մեծ վանք

Բնիձորի մեծ վանք , անական վամալիր

Բնիձորի մեծ վանք[1], Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 16-րդ դարերում։ Գտնվում է Վրաստանից Շուլավեր գյուղից համարյա 4 կմ արևմուտք, Բնիձորի ներքին կամ միջին վանքից 0,5 կմ հարավարևելք։

Բնիձորի մեծ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄառնեուլի մունիցիպալիտետ
Հիմնական ամսաթվերը16-րդ դար
Ներկա վիճակչգործող
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ16-րդ դար
Հիմնադրված16-րդ դար

Շուլավերի մերձակայքում առավել գիտական այցելուներ ունեցող հուշարձաններից է։ Այստեղ եղել են արքեպիսկոպոս Ջալալյանցքը, Սարգիս Քամալյանը, Երվանդ Լալայանը նաև Նիկողայոս Մառը։

Օգտվելով Ե․ Լալայանից՝ վանքի գոյությունը հիշատակվել է նաև Հ․ Ոսկեանը, որը վերահրապարակել է նաև 1663 թվականին շինարարական արձանագրությունը։

Վանական հուշարձանախմբի զարդն է՝ եկեղեցի-դամբարան-զանգակատուն եռահարկ շինությունը՝ արևմտյան ճակատից բացված սրբատաշ գեղազարդ շքամուտքով, սրածայր ավաարտվող կտավածաքում՝ ութանիստ թվով տասը սյուներով զանգակատնով։

Մկրտարանի առկայությունը հուշում է, որ վանքի գլխավոր եկեղեցին բավարարել է նաև ծխականների հոգևոր կարիքները։

Հարավային ճակատում պահպանվել է արևայի ժամացույցը։ Բացի անկյունաքարերից, սյուներից և կամարներից, որ սրբատաշ են,եկեղեցու մնացած հատվածներն իրականացված են անմշակ քարով, կրաշաղախով։

Արտաքին չափերն են՝ 6,18x5,87 մ։ Համաձայն միակ մուտքի բարավորին պահպանված արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1663 թվականին․ Հովհաննես քահանայի կողմից։

Այս վանական համալիրը բացառիկ է, վանական համալիրը եռահարկ է ունի դամբարան, եկեղեցի և զանգակատուն, սակավադեպ հորինվածք, պաշտպանական հզոր համակարգ, գեղարվեստական և պատմական բացառիկ արժեք ներկայացնող խաչքարեր և տապանաքարեր։ 19-րդ դարի կեսին Ս․Ջալալյանցի մեջբերումներից այս վանական համալիրի մասին․

«Տաճարս այս կառուցեալ է երկյարկեայ ի հասարակ քարանց․ յարկմ վերին է աղօթարան և սեղան Սրբազան խորհրդոյ, իսկ յարկն վերին զանգակատուն վայելուչ կաթողիկէիւ, ի ճակատ որոյ գրեալ․ Յիսուս Քրիստոս և թիւ շինութեան ՌՃԺԳ։ Կրկին են պարիսպք սոյն անապատի, մինն՝ լայն և ընդարձակ, ձգեալ շուրջ զեկեղեցեաւն յորում ժողովեալ են բազմութիւնք Հայոց ի ժամանակս երկիւղի թշնամեաց, իսկ միււն՝ փոքր, յորում են միմիայն սենեակք միաբանից և դամբարանք երևելի Մելիքաց և այլոց, որպէս գիրք․․․»[2]։

Հաջորդ ուսումնասիրությունը, որն ամբողջացրել է շուլավերցի ազգագրագետ՝ Սարգիս Քամալյանը, որի նյութը հրապարակվել է 1884 թվականին։

Այդտեղ առաջին անգամ վանքի ճարտարապետական նկարագրից զատ հրապարակվել են թվով 5 վիմագրեր։

«տաճարի երկարութիւնն է 11 քայլ և լայ․ 9, կրկնակի քարուկիր բարձր պարիսպով շրջապատված է տաճարն, արտաքին պարիսպն (կիսով չափ խոնարհուած) ունի չորս բուրգ և ամեն մէկը յարմարացրած հրացանաձգութեան․ որվհետև, ինչպես պատմում էին, լեզգինք, շատ անգամ սովորութիւն են ունեցել յարձակուել այս կողմերի վերայ։ Ներքին պարսպին կից ներքուստ արևելեան և արևմտեան կողմերում կան կրօնաւորական խցեր քարուկիր շինութեամբ, մի քանիսն այժմ կիսակորպծան։

Տաճարի միակ դռան, արևմտեանի վերայ կան գեղեցիկ քանդակուած նկարներ և առձանագրութիւն հետրեալը․ Ծ․ Յիսուսի Քիրստոսի շինեցաւ ձեռամբ Տէր-Օհաննէս քահ․ թուին ՌՃԺԲ։ Եկեղեցւոյ դրանը կան մի քանի վայելչաքանդակ խաչքարեր, որոնցից մէկի վերայ հետևեալը։ Սուրբ Խաչս բարեխօս է Քարամին և իւր կողակիցին թ․ ՌՃԼԳ․ նոցա մօտ գտնւում են որկու գերեզմաններ․ մէկի վրայ նկարուած ձիաւոր մարդ, իսկ մկւսի վրայ չորս այրական պատկեր, երեքը թագաձև գլխարկով, իսկ մէկը, որ երևում էր ծառան, գլխաբաց և ձեռքերը կուրծքին կանգնած պատկերների մէջտեղում նկարուած են գինու գաւեր, բաժակներ և վրացական բաժակեղջիւրներ և այլ զարդերն։ Երկու տապանաքարեր ևս ունէին արձանագրեր․ մութը վերահասած լինելով չկարողացանք կարդալ, բայց յետոյ տողւոյն ուսուցիչ պ․ Քամալեանցն օրինակելով մեզ ուղարկեց, որից երևում է մէկինը հետևեալն - Ես ի ազգէն Ծովանշեցի, անուն իմ Թամազ կոչի, որ շինեցի Սուրբ եկեղեցիս ի յիշատակի ծնողաց իմոց (թուական չկայ)․ միւսինը «Այս է իմ կացարան, որ եղև տուն իմ բնակարան նգալ մարսունիս, դամբարան պարոն Ասլամազին» (թուական չկայ)։

Եկեղեցւոյ արևելեան կողմը մի այլ տապանի վերայ կարդացինք հետևեալը, Այս է տապան Ասլանին որդի Աւթամեդիլին թ․ ՌՃԼ։ Փակագրերով արձանագրութիւններ կային և կաթուղիկէի վերայ որոնք մնացին նոյնպէս անվերծանելի։ Արտաքին պարսպի հանդէպ կա մի այլ գերեզմանատուն՝ այժմ ծածկուած անտառով և հողի հետ հաւասարւած»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր», Երևան 2002թ. Էջ 56-64» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  2. Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր», Երևան 2002թ. Էջ 56-57
  3. Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր», Երևան 2002թ. Էջ 57-58