Սարգիս Քամալյան

հայ բանահավաք, թարգմանիչ, ուսուցիչ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քամալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Ավետիքի Քամալյան (մայիսի 25, 1860(1860-05-25), Շուլավեր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1934, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանահավաք, գրող, թարգմանիչ, մանկավարժ[1]։

Սարգիս Քամալյան
Ծնվել էմայիսի 25, 1860(1860-05-25)
ԾննդավայրՇուլավեր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1934
Վախճանի վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, բանահավաք, ուսուցիչ և գրող
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1880), Տարտուի համալսարան, HU Berlin և Ենայի համալսարան
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց

Կենսագրություն խմբագրել

1880 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1898—1903 թվականներին սովորել Դորպատի, Բեռլինի, Ենայի համալսարաններում։ Շուրջ 50 տարի զբաղվել է մանկավարժությամբ՝ 1904—1907 թվականներին՝ Ներսիսյան դպրոցում, տարբեր տարիների՝ Կողբ գյուղում (Նոյեմբերյանի շրջանում), Գանձակում, Թիֆլիսի Հովնանյան (Մարիամյան–Հովնանյան) օրիորդաց դպրոցում)։ 1896 թվականին, հայկական դպրոցների փակման կապակցությամբ, Քամալյանը ֆելիետոն է տպագրել «Արձագանք»-ում և, կայսրական իշխանությունների հետապնդումից ազատվելու համար, անցել է Գերմանիա։

Ստեղծագործություններ խմբագրել

Քամալյանի բանահավաքչական ու գրական գործունեության մեջ մեծ տեղ ունեն հեքիաթների, առակների մշակումները («Հեքիաթներ», 1892 թ., «Ծովինար», 1893 թ., «Շեն թագավորի աղջիկը», 1894 թ., «Հողածին և անմեռ աշխարք», 1897 թ., «Ազգային առակներ», 1907 թ., Ժողովածուներ և առանձին գրքույկներ), նշանավոր գրական երկերի համառոտ վերապատումները («Սասունցի Հովնան», 1900 թ., «Սիրելի հերոս», 1905 թ.)։ Քամալյանը գրել է նաև պատմվածքներ ու զրույցներ, որոնցում օգտագործել է հայոց պատմությունից առնված նյութեր («Խուլ Խաչիկ», 1894 թ., «Գալո Ափո», 1895 թ., «Աստված չճանաչող», 1895 թ., «Վարդանանց և Ղևոնդյանց մասին», 1910 թ.)։ Կատարել է թարգմանություններ–փոխադրություններ՝ գերմաներենից (Հոֆման, «Ժամանակը՝ ոսկի», 1904 թ., վեպ), ռուսերենից, ֆրանսերենից («Արտաշահ բաներ», 1911 թ., ժողովրդական)։ «Եզոպոսի կյանքը» (1915 թ.) Մաքսիմոս Պլանուդի «Եզոպոսի կենսագրությունը» աշխատության թարգմանություն–փոխադրությունն է։ Քամալյանը թողել է բանահյուսական, ազգագրական ու բանասիրական հարուստ ժառանգություն (անտիպ), որը պահպանվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Երկեր խմբագրել

  • Ծովինար։ Հէքեաթ։ Թիֆլիս։ Ի. Մարտիրոսեանց, 1893[2]։
  • Խուլ Խաչիկ։ Պատմական վէպիկ։ Թիֆլիս։ Մ. Շարաձէի, 1894[3]։
  • Աստուած չճանաչող։ (Թանղրի թանմազ)։ Թիֆլիս։ Մ. Շարաձէի, 1895[4]։
  • Աստուած աղքատի կերպում։ Զրոյց։ Թիֆլիս։ Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1895[5]։
  • Երկասիրութիւններ։ Թիֆլիզ։ Մ. Մարտիրոսեանցի, 1896[6]։
  • Հողածին եւ անմեռ աշխարք։ Թիֆլիս։ Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1897[7]։
  • Ժամանակը ոսկի։ Պատկերազարդ [վիպակ]։ Թիֆլիզ։ Հերմէս, 1904[8]։
  • Սիրելի հերոս։ Հասան խանի ժամանակի պատմութիւն։ Թիֆլիս։ Հերմէս, 1905[9]։
  • Սիրտ։ Գրքից ինն պատմութիւն։ (10 պատկերով)։ Թիֆլիս։ Հերմէս, 1906[10]։
  • Գալօ Ափօ եւ Խաչան։ [Պատմվածք], Թիֆլիս։ Հերմէս, 1906[11]։
  • Ազգային առակներ։ Թիֆլիս։ տպ. Ն. Աղանեանցի, 1907[12]։
  • Երկու զրոյց։ (Հայ ծերունուց լսած)։ Թիֆլիս։ Ն. Աղանեանցի, 1907[13]։
  • Ինչու էր հերսոտել։ X հարուստը մախաթի ծակում։ Փոքրոգի բարեկամներ։ Թիֆլիս։ Ն. Աղանեանի, 1907[14]։
  • Վարդանանց եւ Ղեւոնդեանց մասին։ (Զրոյց հայ ժողովրդի համար)։ Տփղիս։ Էպօխա, 1910[15]։
  • Սրտաշահ բաներ։ [Պատմվածքներ]։ Թարգմանված և փոխադրած ռուսերենից, գերմաներենից, ֆրանսերենից։ Թիֆլիս։ Էպօխա, 1911[16]։
  • Շէն թագաւորի աղջիկը։ Պատկերազարդ զրոյց։ Թիֆլիս։ Էպօխա, 1912[17]։
  • Ոսկեթեւիկ։ Հեքիաթներ։ Թիֆլիս։ Էպօխա, 1912[18]։
  • Կեցցէ համբերութիւնը։ Պատմվածք։ Թիֆլիս։ տպ. Էպօխա, 1914[19]։
  • Հայը Յովբի օրում։ Մխիթար երէցի զրոյցը ժողովրդի համար։ Թիֆլիս։ Պրօգրէս, 1917[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 158։
  2. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1893). Ծովինար։ Հէքեաթ (Երկրորդ տպագրութիւն ed.). Թիֆլիս: տպ. Ի. Մարտիրոսեանց.
  3. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1894). Խուլ Խաչիկ։ Պատմական վէպիկ. Թիֆլիս: տպ. Մ. Շարաձէի.
  4. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1895). Աստուած չճանաչող։ Թանղրի թանմազ. Թիֆլիս: տպ. Մ. Շարաձէի.
  5. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1895). Աստուած աղքատի կերպում։ Զրոյց. Թիֆլիս: տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի.
  6. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1896). Երկասիրութիւններ. Թիֆլիզ: տպ. Մ. Մարտիրոսեանցի.
  7. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1897). Հողածին եւ անմեռ աշխարք. Թիֆլիս: տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի.
  8. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1904). Ժամանակը ոսկի։ Պատկերազարդ [վիպակ]. Translated by Հօֆման, Ֆ. Թիֆլիզ: տպ. Հերմէս.
  9. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1905). Սիրելի հերոս։ Հասան խանի ժամանակի պատմութիւն. Թիֆլիս: տպ. Հերմէս.
  10. Ամիչիս, Էդմօնդօ դէ (1906). Սիրտ։ Գրքից ինն պատմութիւն։ (10 պատկերով). Translated by Քամալյան, Սարգիս Ավետիքի. Թիֆլիս: տպ. Հերմէս.
  11. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1906). Գալօ Ափօ եւ Խաչան։ Պատմվածք (Բ. տպագր ed.). Թիֆլիս: տպ. Հերմէս.
  12. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1907). Ազգային առակներ. Թիֆլիս: տպ. Ն. Աղանեանցի.
  13. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1907). Երկու զրոյց։ Հայ ծերունուց լսած. Թիֆլիս: տպ. Ն. Աղանեանցի.
  14. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1907). Ինչու էր հերսոտել։ X հարուստը մախաթի ծակում։ Փոքրոգի բարեկամներ. Թիֆլիս: տպ. Ն. Աղանեանի.
  15. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1910). Վարդանանց եւ Ղեւոնդեանց մասին։ Զրոյց հայ ժողովրդի համար. Տփղիս: տպ. Էպօխա.
  16. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1911). Սրտաշահ բաներ։ [Պատմվածքներ]։ Թարգմանված և փոխադրած ռուսերենից, գերմաներենից, ֆրանսերենից. Թիֆլիս: տպ. Էպօխա.
  17. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1912). Շէն թագաւորի աղջիկը։ Պատկերազարդ զրոյց (Գ. բարեփոխած տպագր ed.). Թիֆլիս: տպ. Էպօխա.
  18. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1912). Ոսկեթեւիկ։ Հեքիաթներ. Թիֆլիս: տպ. Էպօխա.
  19. Բօկկաչիօ, Իօհ (1914). Կեցցէ համբերութիւնը։ Պատմվածք. Translated by Քամալյան, Սարգիս Ավետիքի. Թիֆլիս: տպ. Էպօխա.
  20. Քամալյան, Սարգիս Ավետիքի (1917). Հայը Յովբի օրում։ Մխիթար երէցի զրոյցը ժողովրդի համար. Թիֆլիս: տպ. Պրօգրէս.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։