Բնակարանային տնտեսություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Բնակարանային տնտեսություն, բնակավայրերի բնակչությանը սպասարկող ձեռնարկությունների և տնտեսությունների ամբողջություն, քաղաքներում ընդգրկվում է քաղաքային տնտեսության մեջ։ Զբաղվում է քաղաքների, ավանների և գյուղական վայրերի բարեկարգման՝ սանմաքրման, հարդարման, լուսավորման, ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման ցանցերի կազմակերպման, կամուրջների, ստորգետնյա անցումների, քաղաքային ճանապարհների շահագործման կազմակերպման, կանաչապատման, աղբափոխադրման աշխատանքներով։ Ընդգրկում է նաև հյուրանոցային տնտեսությունը՝ հյուրանոցների, հյուրատների, քեմպինգների կազմակերպումը և շահագործումը, ՆԳՄ մասնագիտացված հրշեջ տնտեսություններն ու կամավոր հրշեջ ընկերությունները։
Բնակարանային տնտեսության զարգացումը բնութագրվում է մեկ բնակչին մատակարարվող ջրի, գազի, կանաչապատված տարածության և ընդհանուր կոմունալ ծախսերի գումարի ցուցանիշներով։ Բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ աճում է բնակարանային տնտեսության ծառայությունների պահանջը, զարգանում նրա նյութատեխնիկական բազան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 493)։ |