Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բնակատեղի (այլ կիրառումներ)

Բնակատեղի, բրոնզեդարյան բնակատեղի և պատմամշակութային հուշարձան Հայաստանի մայրաքաղաք Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում։ Ներառված է՝ Աջափնյակ վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Բնակատեղի
ԴիրքՍիլիկյան, Աջափնյակ, Երևան, Հայաստան Հայաստան
Մոտակա քաղաքԵրևան
Հիմնադրվել էմ․թ․ա․ 2-րդ հազարամյակ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Բնակատեղին թվագրվում է մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով։ Հուշարձանը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի հարավ-արևմտյան մասում՝ Սիլիկյան թաղամասում, երկաթուղու Սպանդարյան կայարանից 2,5-3 կմ հյուսիս, «Դեմեր» վայրում։ Բնակատեղին կազմված է՝ մ․թ․ա․ 2-1 հազարամյակներով թվագրվող «Դամբարան-1», «Դամբարան-2» և «Դամբարան-3» դամբարաններից բաղկացած դամբարանադաշտով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայաստանի կառավարության N 1616-Ն որոշում 7 հոկտեմբերի 2004 թվականի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.