Բնական պայմանների տնտեսական գնահատում

Բնական պայմանների տնտեսական գնահատում, բնական պայմանների առանձին տեսակների և նրանց տարածական զուգորդումների համադրումը տնտեսության պահանջների հետ։ Նպատակ է դրվում բացահայտել․ 1․ ժողովրդական տնտեսության ապահովվածությունը բնական ռեսուրսների տարբեր տեսակներով, 2․ բնական գործոնների ազդեցությունը ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերում աշխատանքի արտադրողականության վրա, 3․ բնական գործոնների և նրանց տարածական զուգորդումների ազդեցությունը տարբեր տիպի տերիտորիալ-արտադրական համալիրների վրա։ Ըստ գնահատման օբյեկտի (հողերի, հանքային, կլիմայական, բնակչության կյանքի և աշխատանքի բնական պայմանների ևն) և մարդկային հասարակության վրա բնական գործոնների ազդեցության առանձնահատկությունների առանձնացվում են բնական պայմանների տնտեսական գնահատման տարատեսակներ (սոցիալական, տեխնոլոգիական, բժշկակենսաբանական են)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 490