Բնական հնչյունաշար, հնչյունը կազմավորող մասնակի տոների (հիմնական տոնի և նրա օբերտոնների) շարքը։ Բնական հնչյունաշարում մասնակի տոների բարձրությունները միմյանց հարաբերվում են ըստ թվերի բնական շարքի (1, 2, 3, 4, 5 և այլն)։ Բնական հնչյունաշարի ստորին, լսողական ընկալման համար առավել մատչելի մասնակի տոները (մինչև 6-րդը ներառյալ) կազմում են մաժոր եռահնչյուն։ Բնական հնչյունաշար երևույթը էական դեր է կատարում երաժշտական հնչյունի տեմբրի ձևավորման մեջ, փողային գործիքների նվագում (ստորին մասնակի տոները արտաբերվում են առանց խողովակի երկարությունը փոխելու), ինչպես նաև լարային գործիքների նվագում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 490