Բյուրակն Հախվերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հախվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բյուրակն Հախվերդյան (հոկտեմբերի 4, 1985, Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդահայ ջրագնդորդուհի։ Նիդերլանդների հավաքականի կազմում 2008 թվականի Պեկինի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։
Բյուրակն Հախվերդյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Կրթություն | Լեյդենի քաղաքային գիմնազիա |
Մասնագիտություն | ջրագնդորդ |
Կենսագրություն
խմբագրելԲյուրակն Հախվերդյանը ծնվել է Նիդերլանդների Լեյդեն քաղաքում Իրանից գաղթած հայերի ընտանիքում[1]։ Ջրագնդակում առաջին քայլերն արել է հարազատ քաղաքում, որտեղ խաղացել է «ZVL» (Zwem Vereniging Leiden) թիմում։ 2000 թվականին առաջին անգամ հրավիրվել է Նիդերլանդների երիտասարդական հավաքական և արդեն երկու տարի անց դարձել է այդ թիմի ավագը։
2004-ից պարբերաբար հրավիրվում է երկրի հիմնական հավաքական։ 2005-ին Հախվերդյանը տեղափոխվում է հունական «Էթնիկոս» ակումբ, սակայն երեք ամիս անց, թիմում եղած ներքին տարաձայնությունների պատճառով, վերադառնում է Նիդերլանդներ, որտեղ պայմանագիր է կնքում «Սպիտակ արջեր» ակումբի հետ։
2008 թվականին Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Պեկինի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Բյուրակն Հախվերդյան Արխիվացված 2012-12-13 Wayback Machine