Բյուզանդ Տեր-Պապյան

հայ բժիշկ

Բյուզանդ Տեր-Պապյան (կամ Տերպապյան, Տեր-Պապիկյան, 1890, Սեբաստիա - 1915), հայ դեղագործ։

Բյուզանդ Տեր-Պապյան
Ծնվել է1890
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1890 թվականին Սեբաստիայի նահանգի կենտրոն Սեբաստիա քաղաքում։ 1912 թվականին ավարտել է Կ. Պոլ­սի Օսմանյան դեղագործական վարժարանը։ Դեղագործ է աշխատել։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել։ Սպանվել է 1915 թվականին Սեբաստիայի նահանգի Շապին Կարահիսարի գավառի Էնդիրես ավանում՝ 25 տարեկանում։

Աղբյուր խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։