Բլդան (հանքային աղբյուր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բլդան (այլ կիրառումներ)

Բլդան, հանքային աղբյուր Տավուշի մարզում, Բրդան գետի կիրճում, Դիլիջան քաղաքից մոտ 5 կիլոմետր հյուսիս֊արևմուտք։ Ունի ալկալիական բաղադրություն։ Տեղացիներն անվանում են նաև ուղղակի Թթու ջուր։ Այստեղ է կառուցված «Դիլիջան» հանքային ջրի գործարանը։ [1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ էջ733 — 992 էջ։