Բլադի Ֆոլս, հայտնի է նաև որպես Բլադի Ֆոլլ կամ Կոգլուտոկ, ջրվեժ Կոպպերման գետի վրա։ Տեղակայված է Կուգլուկ կամ Բլադի Ֆոլս տարածքային պարկի արևմտյան հատվածում, Կանադայի հյուսիս-արևմուտքում։ Ինուիտներիի լեզվով թարգմանվում է որպես «արագ հոսող»[1]։ Այս վայրը հայտնի է որպես «կոտորածը Բլադի Ֆոլսում» միջադեպի վայր։ Նաև 1913 թվականին այստեղ «պղնձե ինուիտներ» Ուլոքսաքն և Սիննիսյակը սպանել են երկու քահանաների[2]։

Բլադի Ֆոլս
Տեսակջրվեժ
ԵրկիրԿանադա
Վարչատարածքային միավորՆունավութ
ՎայրKugluk/Bloody Falls Territorial Park?

Մոտակա գյուղը` Կուգլուկտուկը (Նունավուտ տարածք), գտնվում է ջրվեժից 15,8 կմ հեռավորության վրա։

Դարեր շարունակ այդ տարածքներում բնակվել են Կոգլուկտոգմյուտ» ենթախմբի ինուիտները[3]։

1978 թվականին Կուգլուկ կամ Բլադի Ֆոլս տարածքային պարկի հյուսիսարևմտյան մասին շնորհվել է Կանադայի ազգային պատմական պարկի կարգավիճակ, քանի որ այստեղ են գտնվում որսորդական և ձկնորսական հնագիտական տարածքներ, որոնք պատկանում են նախակոլումբիական և ինուիտների քաղաքակրթությանը։ Մնացորդները թվագրվում են Մ․ թ․ ա․ 1700-ական թվականներին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Bloody Falls National Historic Site of Canada». Directory of Federal Heritage Designations (անգլերեն). <pc.gc.ca>. 2012 թ․ մարտի 15. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  2. Stern, Pamela Historical Dictionary of the Inuit. — Lanham: Scarecrow Press, 2004. — P. 149. — 248 p. — ISBN 0-8108-5058-3
  3. Stefansson, Vilhjalmur The Stefánsson-Anderson Arctic Expedition of the American Museum: Preliminary Ethnological Report. — American Museum of Natural History, 1914. — Vol. 14. — P. 226, 305. — 395 p. — (1-2).