Բիֆքեյք (անգլ.՝ beefcake, «միս» և «տորթ» բառերից), անգլերեն տերմին. գովազդային նպատակներով (առևտրական արտադրականքի նկատմամբ ուշադրությունը բարձրացնելու նպատակով) տղամարդու ամբողջական կամ մասամբ մերկ լուսանկար[1]։ Ցուցադրության թիրախային լսարան կարող են լինել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդ սպառողները։ Երբեմն «Բիֆքեյք» են անվանում մոդելին, որի մարմինը որպես հիմք են վերցրել, օրինակ, պատառների համար։

Բիֆքեյքի օրինակ

Առաջին անգամ տերմինն օգտագործել է հոլլիվուդյան մեկնաբան Սինդի Սկոլսկին[2]։

Ընդունված է արական մարմինը ներկայացնել որոշակի ոճով, սովորաբար դա հիպերմկանային, ագրեսիվ ոճ է։ Հայտնի ոճերից մեկն է մինչև գոտկատեղը մերկ ուժեղ տղամարդ, զարգացած մկանային համակարգով և գեղեցիկ մարմնով մոդել կամ հայտնի աստղ, օրինակ, կինոդերասան։ Հագուստի օգտագործումը հասցվում է նվազագույնի։ Բիֆքեյքն ակտիվորեն օգտագործվում է հեռուստագովազդում, պաստառներում, տղամարդկանց (և կանանց) ամսագրերում։ Որոշումները կարող են զանազան լինել՝ միայն կիսավարտիքով տղամարդկանցից մինչև վերնաշապիկի կոճակները բացած և արձակած տղայից։

Մկանոտ տղամարդկանց լուսանկարները հաճախ օգտագործվում են հետևյալ արտադրանքների գովազդի մեջ՝ քաշի վերահսկման դասընթացներ, բոդիբիլդինգ, սպորտային մարզասարքեր, դիետա, տղամարդու դեզոդորանտներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Film Genre 2000: New Critical Essays». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  2. p.120 Hofler, Robert The Man Who Invented Rock Hudson Carroll and Graf 2005

Արտաքին հղումներ խմբագրել