Բիքս
Բիքս (գերմ.՝ Buchse — «անոթ»), ստերիլիզացիոն արկղ, ստերիլիզացիոն թմբուկ, Շիմմելբուշի արկղ— մետաղական արկղ, որը նախատեսված է ավտոկլավի մեջ վիրակապական նյութերի և սպիտակեղենի ստերիլիզացման, ինչպես նաև վիրահատարաններում և վիրակապարաններում դրանց պահպանման համար։


Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ բիքսերը սկսել են կիրառվել Գերմանիայում։ Գերմանացի հայտնի բժիշկ, ասեպտիկայի հիմնադիր Էրնստ ֆոն Բերգմանը 1889 թվականին իր հետ աշխատելու է հրավիրում բժիշկ Կուրտ Շիմմելբուշին, որի մանրեազերծման մասին աշխատությունների հիման վրա միասին ստեղծում են ժամանակակից բիքսերի նախատիպը և մշակում բժշկական սարքավորումների և վիրակապական նյութերի ստերիլիզացման գոլորշային մեթոդի հիմունքները[1]։
Գործողության մեխանիզմը
խմբագրելԱվտոկլավացման ընթացքում գոլորշին անցնում է բիքսի միջով նրա կորպուսի վրայի անցքերով, որոնք փակվում են հատուկ գործիքով բիքսը ավտոկլավից հանելուց հետո։ Բիքսը սովորաբար պատրաստում են չժանգոտող պողպատից։ Բիքսը կարող է ունենալ կլոր կամ ուղղանկյուն տեսք։ Պատերազմական ժամանակներում երբեմն կիրառել են բիքսեր պատրաստված առագաստալաթերից՝ ձգված կարկասի վրա։
Բիքսը կիրառվում է ստերիլիզացիայի գոլորշային մեթոդի դեպքում (ավտոկլավի մեջ), շարժական մետաղական օղագոտով հասարակ բիքսում ստերիլությունը պահպանվում է երեքից հինգ օրվա ընթացքում, հակաբակտերիալ ֆիլտրով բիքսում ստերիլությունը պահպանվում է 20-29 օր։