Բիրակլեն, կիրճ Հայկական լեռնաշխարհում, Խարբերդի շրջանում։ Հիշատակվում է ասորեստանյան Սալմանասար III թագավորի սեպագիր արձանագրություններում։ Այս կիրճով ճանապարհը գնում է դեպի Արածանիի հովիտը։ Ն. Ադոնցըհնարավոր է համարում նույնացնելհայ դասական հեղինակների հիշատակած Օլոռի՝ ասորական հեղինակների ՝ Հալուրասի և, նույնիսկ, ասորեստանյան արձանագրությունների՝ Սիլուրինինի հետ[1]։

Բիրակլեն
Տեսակկիրճ
Երկիր Թուրքիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 730 — 992 էջ։