Բիոցենիզմ (հուն․՝ xoivo£ – ընդհանուր), ցամաքի կամ ջրամբարի որոշ հատվածներում բնակվող բույսերի, կենդանիների, միկրոօրգանիզմների համախումբ։ Բնութագրվում են ինչպես միմյանց, այնպես էլ միջավայրի աբիոտիկ (ոչ կենսական) գործոնների նկատմամբ ունեցած որոշակի վերաբերմունքով[1]։

FoodWeb.jpg

Բիոցենիզմում առանձնացվում են օրգանիզմների 3 խումբ՝

  1. պրոդուցենտներ (արտադրողներ), ինքնասուն օրգանիզմներ, որոնք օրգ․ նյութերը սինթեզում են անօրգանականից (հիմնականում կանաչ բույսերն են),
  2. կոնսոմենտներ (սպառողներ), տարասուն օրգանիզմներ, որոնք սնվում են ի հաշիվ ինքնասուն օրգանիզմների (բուսակեր կենդանիներ, մակաբույծ բակտերիաներ, սնկեր, գիշատիչներ և այլն),
  3. ռեդուցենտներ (վերականգնողներ), կենդանիներ, որոնք սնվում են օրգանիզմների քայքայված մնացորդներով, և ոչ մակաբույծ տարասուն միկրոօրգանիզմներ, որոնք նպաստում են օրգանական նյութերի միներալացմանը, նրանց անցմանը պրոդուցենտների համար յուրացվող վիճակի։ Բիոցենիզմում օրգանիզմների փոխադարձ կապերը բազմազան են։ Բիոցենիզմ բիոգեոցենոզ օրգանիզմների համալիրն է՝ ձևավորված գոյության կռվի, բնական ընտրության և էվոլյուցիայի մյուս գործոնների հետևանքով[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Н. П. Наумов, 1963 — в Шилов И. А. Экология. — С. 374.
  2. K. A. Möbius, Die Auster und die Austernwirthschaft, 1877
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 443