Բիմբո Օշին (անգլ.՝ Bimbo Oshin, 1971, Ondo State, Նիգերիա), նիգերիացի ժամանակակից կինոդերասանուհի[1]

Բիմբո Օշին
անգլ.՝ Bimbo Oshin
Ծնվել է1971
ԾննդավայրOndo State, Նիգերիա
ԿրթությունԼագոսի համալսարան
Քաղաքացիություն Նիգերիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոռեժիսոր
ԸնտրանիOmo Elemosho?

Կենսագրություն խմբագրել

Բիմբո Օշինը ծնվել է 1971 թվականի հուլիսի 24-ին, Նիգերիայի հարավարևմտյան մասում գտնվող Օնդո նահանգի նույնանուն քաղաքում։ Սովորել է Լագոսի համալսարանում, որն ավարտել է՝ ստանալով արվեստների և փիլիսոփայության բակալավրի աստիճան[2]։ Դերասանական իր կարիերան սկսել է 1996 թվականից[3], լայն ճանաչում ու համբավ է նվաճել 2012 թվականին նկարահանված «Էլեմոշոյի երեխան» (յորուբա լեզվով՝ «Omo Elemosho») ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը վարպետորեն ու տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ[4]։

Հատընտիր ֆիլմագրություն խմբագրել

  • Omo Elemosho
  • Kakanfo (2020)
  • The New Patriots (2020)

Մրցանակներ խմբագրել

2016 թվականին Բիմբո Օշինն արժանացել է Icon Category Award մրցանակի, որը նրան է հանձնվել Afro-Heritage Broadcasting and Entertainment and Awards մրցանակաբաշխության պարգևների շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ[5]։

Տարին Մրցանակաբաշխությունը Մրցանակը Արդյունքը Ref
2014 Yoruba Movies Academy Awards «Կանացի գլխավոր դերի լավագույն կատարող» Առաջադրված [6]
City People Entertainment Awards «Տարվա լավագույն դերասանուհի» (յորուբա) Առաջադրված [7]
2015 ZAFAA African Film Academy Awards «Տեղացի լավագույն դերասանուհի» Առաջադրված [8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «After exclusive breastfeeding, Oshin gets bolder with Igboya». The Punch - Nigeria's Most Widely Read Newspaper. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  2. «Why I sometimes throw caution to the winds-Bimbo Oshin». Nigerian Tribune. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Bimbo Oshin!». Ibaka tv. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին.
  4. «10 celebrities we can't get enough of…». Vanguard News. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  5. «AHBEA 2016 Nominee, Bimbo Oshin, Icon Award Category». naijaonlinetv.co.uk. 2016 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  6. Orenuga, Adenike (2014 թ․ մարտի 31). «Yoruba Movie Awards: Odunlade Adekola, Fathia Balogun, others win [See full list of winners]». Daily Post. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  7. Izuzu, Chidumga (2014 թ․ հունիսի 9). «Meet The Nominees: Nominees for City People Entertainment Awards». pulse.ng. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  8. Izuzu, Chidumga (2015 թ․ նոյեմբերի 3). «Queen Nwokoye: Actress wins 'Best Actor Indigenous Female' at ZAFAA 2015». pulse.ng. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել