Բիլդինգ-պարտեզ, ռուսական մանկապարտեզների ցանց, որն ստեղծվել է 2005 թվականին, ինչպես նաև բիզնես-մոդել, որը տարածվում է ֆրանշիզայի մեխանիզմի միջոցով։ Ընկերության շրջանառությունը հասնում է տարեկան 60 մլն ռուբլու («Էքսպերտ» ամսագրի տվյալներով)։ Ընկերության հիմնադիրը համարվում է Մարինա Շիլկինան,համակարգողը՝ Օլգա Ցելովալնիկովան, սեփականատերը՝ Ստանիսլավ Շիլկինը[1]։

Բիլդինգ-պարտեզ
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2005
Արդյունաբերությունկրթական համակարգ և Միջազգային ստանդարտ մասնաճյուղային դասակարգում
Կայքбилдингсад.рф

Ցանցի գործունեությանն աջակցում է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը (ՌՆԳ)[2]։

Պատմություն խմբագրել

Բիլդինգ-պարտեզը ստեղծվել է 2005 թվականին Սամարայում` սոցիալական ձեռնարկատեր Մարինա Շիլկինայի կողմից, որը 1999 թվականին Սամարայի պետական տնտեսական ակադեմիայում ստացել է «տնտեսագետի» որակավորում։ Ի սկզբանե նա ստեղծել է Սամարայի «Ֆիլիպոկ» մանկապարտեզը, որը հետագայում դարձել է Սամարայի «Ֆիլիպոկ» մանկապարտեզների ցանց։ Այդ բիզնեսի զարգացումից հետո, նա սկսել է աշխատել «Բիլդինգ-պարտեզ» նախագծի ստեղծման ուղղությամբ[3][4][5]։

2012 թվականի օգոստոսին Նարո-Ֆոմինսկում նախատեսվում էր կառուցել Բիլդինգ-պարտեզ[6]։ 2013 թվականի մայիսին նախատեսվում էր Բիլդինգ պարտեզ բացել Սերգիև Պոսադում[7]։ 2014 թվականի մարտի 7-ին Իրկուտսկի մարզում բացվել է առաջին Բիլդինգ-պարտեզը, որը գտնվում է Շելեխովում[8]։ Մոսկվայում ստեղծվել է 7 Բիլդինգ-պարտեզներ[9]։

Մանկապարտեզների ցանցն ակտիվորեն զարգանում է Մերձմոսկվայում։ Մանկապարտեզները կան նաև Խիմկիում[10]։ 2012 թվականի նոյեմբերին, մեկ այլ մանկապարտեզ պատրաստվում էր կառուցվել Իվանտեևկայում[11] (և ի վերջո այն կառուցվեց), ինչպես նաև Կոլոմնայում, Պավլովսկի Պոսադում, Շելկովեում, Պուշկինոյում և Եգորևսկում։

Սուրգուտում շինարարության նախագիծը բախվել է խաղահրապարակի բացակայության խնդրին, ինչն ստիպել է կանգնեցնել շինարարությունը[12]։

Համաձայն «Էքսպերտ» ամսագրի տվյալների՝ 2014-ին ցանցում եղել է 30 մանկապարտեզ։ Բացի այդ, ֆրանշիզայով ստեղծվել են ևս 109 պարտեզներ՝ Ռուսաստանի 5 շրջաններում։ 2014 թվականի աշնանը նախատեսվում էր բացել մանկապարտեզներ Ռուսաստանի ևս 5 շրջաններում[13]։ Ըստ տեղեկագրերի տվյալների, որոնք ստացել են նախագծի հեղինակ Մարինա Շիլկինայի կողմից, Բիլդինգ-պարտեզները 2013 թվականին ներկայացվել են Ռուսաստանի 17 շրջաններում և 2014-2016 թթ. նախատեսվում էր ստեղծվել ևս 14 նոր մանկապարտեզներ[14]։

Բիզնես-մոդել խմբագրել

Ցանցի բիզնես-մոդելը հետևյալն է. կառուցապատողը, շենքը կառուցելու ընթացքում, կառուցվող տան նախագծման ժամանակ ներքևի հարկում մանկապարտեզի համար տեղ պետք է հատկացներ այնուհետև մանկապարտեզի տեղակայման նախագիծը համաձայնեցվում է ձեռնարկատիրոջ հետ, որը հավաքագրելու է խմբեր։ Նախագծի գործունեության ընթացքում քաղաքապետարանը սուբսիդիա է վճարում մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար, ընդ որում սուբսիդիան հավասար է համայնքային մանկապարտեզում նույն երեխայի կեցության ծախսերին։ Ձեռնարկատերը, իր հերթին, նվազեցնում է ստացված սուբսիդիայի չափով յուրաքանչյուր երեխային պահելու վճարը[15]։

Այս բիզնես մոդելը հարմար և օգտակար է բոլոր մասնակիցների համար. համայնքային կրթության համար (լուծվում է մանկապարտեզներում հերթերի խնդիրը, նվազում են նոր մանկապարտեզների կառուցման ծախսերը, ի հայտ են գալիս նոր աշխատատեղեր և հարկ վճարողներ), ծնողների համար (նրանք հնարավորություն են ստանում չափավոր վճարի դիմաց երեխային ուղարկել լավ մանկապարտեզ), ձեռնարկատերերի համար (շահույթ ստանալը, տեղական իշխանությունների աջակցությունը բիզնեսի զարգացման գործում) և շինարարական ընկերությունների համար (բարելավվում են բնակավայրի սոցիալական բնութագրերը, ինչը մեծացնում է այդ տարածքում ապրել ցանկացողների քանակը)[15]։

Կարծիքներ խմբագրել

2012 թվականին նախագիծը հավանության է արժանացել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից։ Նախագծի մասին դրական է արտահայտվել «Սոցիալական ծրագրեր» նախագծերի առաջխաղացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իրինա Պետրունինան[2]։

Նույն թվականին ծրագիրը հաստատեց Մոսկվայի շրջանի կառավարությունը և առաջարկեց այն քաղաքապետարաններին` մանկապարտեզներում տեղերի մեծ պակասորդով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Эксперт, 2014, էջ 27—28
  2. 2,0 2,1 Эксперт, 2014, էջ 28
  3. Эксперт, 2014, էջ 26—28
  4. Шабалина, Ирина Через четыре года здесь будет билдинг-сад. — Самара: Самарские известия, 2012. — № 158.
  5. «История успеха». Агентство стратегических инициатив. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  6. Скрипко, Елена Билдинг-сад. — Наро-Фоминск: Центр города, 2012. — № 31. Архивировано из первоисточника 11 Հուլիսի 2015.
  7. Дударева, Ольга Что за детский сад? // Интервью брал Александр Вронский : Интервью. — Inside, 2013. — № 3. Архивировано из первоисточника 11 Հուլիսի 2015.
  8. «Первый "Билдинг-сад" открыли в Приангарье». Регнум. 7 марта 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  9. «Неравнодушные родители». Совет Федерации Федерального собрания Российской федерации. 3 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  10. «В регионах развивается массовое строительство «билдинг-садов»». RDT-INFO.RU. 11 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  11. «Первый в подмосковной Ивантеевке билдинг-сад откроется в январе». РИА Новости. 28 ноября 2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  12. Гладущенко, Евгения (7 октября 2014). ««Билдинг-сады» тормозят». Бизнес-журнал. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  13. Эксперт, 2014, էջ 26
  14. Шилкина, Марина (27 ноября 2013). «Истории успеха: «Билдинг-сад» экономит казне миллиарды рублей». Ведомости. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  15. 15,0 15,1 Эксперт, 2014, էջ 27

Գրականություն խմբագրել