Բիզնես ինկուբատոր (անգլ.՝ business incubator), կազմակերպություն կամ որևէ կազմակերպության նախաձեռնություն, որը փորձում է օգնել ստարտափ ընկերություններին, անհատ ձեռներեցներին կամ գաղափարակրերին զարգացնել իրենց բիզնես գաղափարը՝ վերջիններիս տրամադրելով ծառայությունների ամբողջական շրջանակ՝ սկսած կառավարման ուսուցումից և գրասենյակային տարածքից մինչև վենչուրային կապիտալի կամ այլ տեսակի ֆինանսավորմամբ։

Բիզնես ինկուբացիայի ազգային ասոցիացիան (NBIA) սույն ձևաչափը բնորոշում է որպես բիզնես աջակցության ծրագիր, որը թիրախավորում է ստարտափային և վաղ շրջանում գտնվող ընկերություններին՝ նպատակ ունենալով բարելավել վերջիններիս՝ առողջ և հարակայուն ձեռնարկության վերածվելու հնարավորությունները[1]։

Գիտահետազոտական և տեխնոլոգիական պարկերից ինկուբատորները տարբերվում են ստարտափների և վաղ շրջանում գտնվող ձեռնարկություններին թիրախավորմամբ։ Մյուս կողմից, գիտահետազոտական և տեխնոլոգիական պարկերը հակված են առավել լայնածավալ նախագծեր իրագործելու, որոնք հյուրընկալում են բազմաթիվ հաստատությունների՝ կորպորատիվ, պետական կամ համալսարանական լաբորատորիաներից մինչև շատ փոքր ընկերություններ։ Հետազոտական և տեխնոլոգիական պարկերի մեծ մասը չի առաջարկում բիզնես աջակցության ծառայություններ, որոնք էլ համարվում են բիզնես ինկուբացիոն ծրագրրերի այցեքարտը։ Այնուամենայնիվ, հետազոտական և տեխնոլոգիական մի շարք պարկերում գործում են ինկուբացիոն ծրագրեր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Business Incubation Association (NBIA)» (անգլերեն). Վերցված է օգոստոսի 12 2022-ին.
  2. Guadix, José (2016). «Success variables in science and technology parks». Journal of Business Research (անգլերեն). 69 (11): 4870–4875. doi:10.1016/j.jbusres.2016.04.045.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիզնես ինկուբատոր» հոդվածին։