Բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողով
Բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողով (ԲԱՓՀ), բժշկաաշխատանքային փորձաքննությունն իրականացնող մարմին՝ սոցիալական ապահովության մարմիններին կից։
Հանձնաժողովի կազմում են բժիշկ փորձագետը, սոցիալական ապահովության և արհմիութենական կազմակերպության ներկայացուցիչները։ ԲԱՓՀ հաստատում է հաշմանդամության կարգը և որոշում դրա առաջացման պատճառները (ընդհանուր կամ մասնագիտական հիվանդություններ և այլն), աշխատունակության մշտական կամ երկարատև կորուստը, հաշմանդամին մատչելի աշխատանքի պայմանները և բնույթը (այլ աշխատանքի տեղափոխում, արտաժամյա կամ գիշերային աշխատանքներից ազատում և այլն), ինչպես նաև առաջարկում է հաշմանդամի աշխատունակությունը լրիվ կամ մասնակի վերականգնողական միջոցառումներ (մասնագիտական ուսուցում, վերաորակավորում, վերականգնողական բուժում, հաշմանդամներին աշխատանքային սայլակների տրամադրում և այլն)։ Բացի այդ, ԲԱՓՀ ուսումնասիրում է աշխատող հաշմանդամների աշխատանքային պայմաններն անմիջապես ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, հսկում է հաշմանդամին տրված աշխատանքային երաշխիքների ապահովումը։
ԲԱՓՀ ուղարկվում են բժշկախորհրդատվական հանձնաժողովների կողմից։ ԲԱՓՀ-ի որոշումը հաշմանդամի աշխատանքային պայմանների մասին պարտադիր է ձեռնարկության, հիմնարկության ղեկավարների համար։ Տուբերկուլոզով, հոգեկան հիվանդներին քննում են հատուկ ԲԱՓՀ-ները։
1998 թվականին Հայաստանում ընդունվել է ԲԱՓՀ-ի նոր կանոնադրություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 431)։ |