Բժշկախորհրդատվական հանձնաժողով, ստեղծվում է բժշկական հիմնարկներում (պոլիկլինիկայով կամ ամբուլատորիայով հիվանդանոցում, պոլիկլինիկաներում, դիսպանսերներում և այլն)։ Կազմված է 3 բժշկից՝ գլխավոր բժշկի տեղակալ, համապատասխան բաժանմունքի վարիչ և բուժող բժիշկ։ Միայն բժշկախորհրդատվական հանձնաժողովն իրավունք ունի երկարացնել անաշխատունակության թերթիկի ժամկետը, լուծել բարդ վիճահարույց հարցերը ժամանակավոր անաշխատունակության դեպքում։ Երկար ժամանակ չապաքինվող հիվանդներին (1 հիվանդության հետևանքով առաջացած անաշխատունակության դեպքում 4 ամսից ավելի՝ առանց ընդհատման կամ վերջին 12 ամսում՝ ավելի քան 5 ամիս) ուղարկել բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողով։ Բացի այղ, բժշկախորհրդատվական հանձնաժողովն իրավունք ունի անաշխատունակության թերթիկով արձակուրդ տալ առողջարանաառողջավայրային բուժման համար, միջամտել աշխատանքի պայմանների փոփոխության, հեշտացման կամ այլ աշխատանքի անցնելու համար։ Հիվանդին բժշկախորհրդատվական հանձնաժողով են ուղարկում բուժող բժիշկը, բուժհիմնարկի բաժանմունքի վարիչը, արհմիութենական կազմակերպության վստահված բժիշկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 433)։
|