Բժիշկ (ամսագիր, Տրապիզոն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բժիշկ (այլ կիրառումներ)

Բժիշկ, բժշկական և առողջապահական ամսաթերթ։ Լույս է տեսել Տրապիզոնում (1911-1912) և Կոստանդնուպոլսում (1912-1914)։ Խմբագիր և տնօրեն՝ Վ. Ղազարյան։ Բժիշկը տպագրել է բժշկական զրույցներ, լուրեր ազգային հիվանդանոցների անցուդարձից, առաջարկել է հայկական վարժարաններում սահմանել բժշկական վերահսկողություն։ Պաշտպանել է հայ բժիշկների շահերը, բողոքել Թուրքիայում տիրող խտրականության դեմ։ Հրատարակել է Բժշկական տարեցույցը (1914)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 431