Բժիշկ Վերան (ռուս.՝ Доктор Вера), 1967 թվականին խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Դամիր Վյատիչ-Բերեժնիխը[1] սեփական սցենարով, որ գրվել է Բորիս Պոլևոյի համանուն վիպակի հիման վրա[2]։ Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1968 թվականի մարտին, եղել է ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարներից մեկը։

Բժիշկ Վերան
ռուս.՝ Доктор Вера
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴամիր Վյատիչ-Բերեժնիխ
Սցենարի հեղինակԴամիր Վյատիչ-Բերեժնիխ
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն89 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը գործողությունները ծավալվում են Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Ֆիլմի հերոսուհին՝ երիտասարդ վիրաբույժ Վերա Տրեշնիկովան, դժվար ճակատագրի տեր կին է, որ խորհրդային վիրավոր զինվորների հետ կանգ է առնում օկուպացված քաղաքի հոսպիտալում, որը չէին հասցրել տարհանել։

Բազմաթիվ կյանքեր փրկելու համար Վերան համաձայնում է դառնալ քաղաքացիական անձանց համար գերմանական հոսպիտալի պետ և մասնակցում է ընդհատակյա պայքարին ընդդեմ օկուպանտների։

Երկար ամիսների ընթացքում Վերան, փրկելով վիրավորներին, վարում է վտանգավոր մենամարտ գեստապոյի և օկուպացիոն իշխանությունների դեմ, ապրում երկակի կյանքով՝ միաժամանակ չնսեմացնելով խորհրդային մարդու պատիվն ու արժանապատվությունը։ Բժիշկ Վերան դիմում է ամեն ինչի իր հոսպիտալի վիրավորներին փրկելու համար, նա նույնիսկ բացում է ապաքինվող վերքերը, որ գերմանացիները տեսնեն թարմ կարերը։

Խորհրդային զորքերի կողմից քաղաքի ազատագրումից հետո բժիշկ Վերան, որ պատերազմից առաջ բռնաճնշումների ենթարկվածի կին էր, սկսում է կասկածվել գերմանացիների հետ համագործակցելու մեջ։ Սկսվում է հետաքննություն։

Դերերում խմբագրել

  • Իրինա Տարկովսկայա (Ռաուշ) – Վերա Տրեշնիկովա, բժիշկ
  • Նինել Միշկովա – դերասանուհի Կիրա Լանսկայա
  • Գեորգի Ժժենով – Սուխոխլեբով
  • Նիկոլայ Կրյուչկով – Նասեդկին
  • Վիկտոր Կորշունով – Մուդրիկ
  • Կլարինա Ֆրոլովա-Վորոնցովա – մորաքույր Վենյա
  • Արտյոմ Ինոզեմցև – քննիչ
  • Ալեքսանդր Շիրշով – Պավել Պետրովիչ
  • Անատոլի Լարիոնով – Վինոկուրով
  • Ալեքսանդր Կիրիլով – ֆոն Շոնենբերգ
  • Յուրի Կիրեև – Կիրպաչ
  • Վիկտոր Ուրալսկի – լեյտենանտ
  • Թոմաս Վայսետա – գերմանացի պարետ Կիրխներ
  • Գերման Կաչին – ոստիկան
  • Աննա Զարժիցկայա – Նասեդկինի կինը
  • Սվետլանա Խարիտոնովա – քաղաքացուհի
  • Ալեքսանդրա Դանիլովա – կին
  • Վալերի Նոսիկ
  • Պյոտր Լյուբեշկին – Վասիլի
  • Նինա Ագապովա – կալանավորված
  • Գրիգորի Միխայլով – «Կոմիսար»
  • Բորիս Բիտյուկով – էպիզոդ
  • Լեոնիդ Պիրոգով – էպիզոդ
  • Ալեքսանդր Վոևոդին – էպիզոդ
  • Իվան Կոսիխ – էպիզոդ
  • Գերման Պոլոսկով – էպիզոդ
  • Միխայիլ Պտաշուկ – էպիզոդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բժիշկ Վերան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. «Բժիշկ Վերան» ֆիլմը kino-teatr.ru կայքում