Բերիվամ, ֆրանսիական բիթբոքսի խումբ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքից[1]։ Նրանք հաղթել են 2016 թվականի ֆրանսիական բիթբոքսի առաջնությունում։ Նրանց EP-ը թողարկվել է 2017 թվականի հունիսի 2-ին[2]։

Բերիվամ
ԼեյբլBarclay Records

Պատմություն խմբագրել

Բոլորին անակնկալ մատուցելով`Բերիվամը ձևավորվել է 2015 թվականի ֆրանսիական բիթբոքսի առաջնության ընթացքում։ Խմբի անունը կազմված է յուրաքանչյուր անդամի առաջին տառով (BE-RY-WA-M): Չնայած 2015 թվականին Փանկի թիմին պարտվեցին, սակայն նրանք հաջողեցին և թիմային կարգավիճակով հաղթեցին 2016 թվականի ֆրանսիական բիթբոքսի առաջնությունը, որակավորվեցին 2018 թվականի աշխարհի բիթբոքսի առաջնությունում[2]։ Բերիվամը հայտնի է դարձել համացանցի շնորհիվ բիթբոքսի՝ քավերներ տեղադրելով զանազան սոցիալական լրատվամիջոցներում[2]։

2017 թվականը խմբի համար շրջադարձային էր, քանի որ նրանք ապրիլից մինչև օգոստոս շրջագայեցին Ֆրանսիայում։ Նրանք թողարկեցին իրենց EP-ը 2017 թվականի հունիսի 2-ին՝ Barclay Records-ի հետ պայմանագիր կնքելուց հետո[2]։ Նրանք մասնակցել են մի քանի հայտնի արտիստների համերգների բացմանը, ինչպիսիք են Բիգֆլեն և Օլին[3] կամ Ջորջյոն[4]։ Նրանք տարին ավարտեցին՝ մասնակցելով իտալական հեռուստատեսային «Տաղանդ» շոուին` Tú sí que vales: Դա հաջողություն էր խմբի համար, քանի որ նրանք այն լքեցին միայն եզրափակիչ փուլ անցնելուց հետո[5]։

Նրանք 2018 թվականին ունեցան յուրահատուկ համերգներ։ Երկու համերգների տոմսերն էլ ամբողջությամբ վաճառվեցին համերգից մեկ ամիս առաջ։ Դա էր պատճառը, որ նույն քաղաքներում կրկին երկու համերգ նշանակեցին՝ սեպտեմբերին Փարիզում և հոկտեմբերին Թուլուզում։ Նրանք նաև հրավիրվեցին ֆրանսիական ամենահայտնի երաժշտական փառատոնին` Les Francofolies de La Rochelle[6]: 2018 թվականը խմբի համար կարևոր է համարվում, քանի որ նրանք պատրաստեցին իրենց առաջին ալբոմը[2] և հաղթեցին աշխարհի բիթբոքսի առաջնությունը[2]։

Բերիվամը 2018 թվականի ապրիլի 9-ին իրենց ՅուԹյուբյան ալիքում հրատարակեց տեսանյութ որում բացատրում է, որ MB14-ը մեկնում է իրենց խմբից համերգների պատճառով և նրանք պատրաստվում են առաջիկա շաբաթներին խմբի նոր անդամ ձեռք բերել։

2018 թվականի ապրիլի 20-ին Բերիվամը հայտարարում է ՅուԹյուբում, որ Բիսթին`2010 թվականի Ֆրանսիայի բիթբքոսի առաջնության հաղթողը, իրենց խմբի նոր անդամն է։

Անդամներ խմբագրել

Խումբը կազմված է 4 բիթբոքսերներից, յուրաքանչյուրն ունեն իրենց ուղղվածությունը. Բիթնես, Ռիթմայնդ, Ուաուադ և ԷմԲի14։ 2016 թվականի ֆրանսիական բիթբոքսի առաջնությունը նրանք հաղթեցին միասին։

  • Բիթնես. Թուլուզից է[3], նա խմբի ձայնն է հանդիսանում[3]։ Բիթնեսը Ուաուադի հետ հաղթել է 2014 թվականի ֆրանսիայի բիթբքոսի առաջնության Tag թիմի կատեգորիայում և 2016 թվականի Գրանդ բիթբոքսի ճակատամարտ փուլը։ Նրանք նաև 2015 թվականի աշխարհի բիթբքոսի առաջնությունն են ավարտել 4-րդ տեղով։ Նա Ռիթմայնդի հետ միասին ձևավորեց դուետ որը կոչեցին Բերի։ Նրանք հաղթեցին 2017 թվականի ֆրանսիական բիթբոքսի առաջնությունը և աշխարհի բիթբոքսի առաջին ճամբարը Tag թիմի կատեգորիայում։ Բիթնեսը հասել է գագաթնակետին, քանի որ նա հաղթեց 2018 թվականի Գրանդ բիթբոքսի ճակատամարտ փուլը լուփսթեյշն կատեգորիայում։
  • Ռիթմայնդ. Սանտ Ռաֆայելից է[3], նա մասնագիտացված է ռիթմի և հարվածի ուղղություններում[3]։ Նա մասնակցեց սոլո կատեգորիային, և 2018 թվականի Գրանդ բիթբոքսի ճակատամարտի tag թիմի կատեգորիայում Բերիի հետ հասավ 4-րդ տեղին, Բիթնեսի հետ նա դուրս մնաց սոլո կատեգորիայի սկզբից։ Ինչևէ, նա հաղթեց ֆրանսիական բիթբոքսի առաջնությունը և Աշխարհի բիթբոքսի ճամբարը Լեհաստանում։ Ռիթմայնդը 2014 և 2015 թվականների ֆրանսիական բիթբոքսի առաջնության ընթացքում երկու անգամն էլ հասել է կիսաեզրափակիչ։
  • Ուաուադ. Թուլուզից է[3], նա մասնագիտացված է երաժշտական ուղղությամբ և համարվում է «սեղմելու վարպետ» իր ընկերների կողմից[3]։ Նա ֆրանսիական բիթբոքսում գրանցել է ամենաազդեցիկ ռեկորդներից մեկը։ Հաղթել է 2014 և 2016 թվականների ֆրանսիական բիթբոքսի առաջնության սոլո կատեգորիան և նաև 2014 թվականից եվրոպական բիթբոքսի վարպետ է։ Ուաուադը հաղթել է Ֆաբուլիոս Վոդնեսի հետ ֆրանսիական բիթբոքսի առաջնության tag թիմի կատեգորիան, 2016 թվականի Գրանդ բիթբոքսի ճակատամարտ փուլը և Աշխարհի բիթբոքսի առաջնությունում հասել է կիսաեզրափակիչ փուլ։ Նա այս իրադարձության ընթացքում հասնում է թոփ 16-յակի սոլո կատեգորիային։ Ուաուադը նաև մասնակցել է Գրանդ բիթբոքսի ճակատամարտի լուփսթեյշն կատեգորիային, բայց 2 անգամ դուրս է մնացել կիսաեզրափակչից։
  • ԷմԲի14։ Ամյենից է[3], նա խմբում հայտնի է իր ձայնով և երաժշտական գործիքների ձայներ հանելու կարողությամբ[3]։ Նա հայտնի է դարձել 2016 թվականի ֆրանսիական The Voice հետուստատեսային շոուում Գրանդ եզրափակիչին հասնելով[7]։ Նա 2015, 2016 և 2017 թվականների Գրանդ բիթբոքսի առաջնությունում 3 անգամ հասել է կիսաեզրափակիչ։ ԷմԲի14-ը հասել է կիսաեզրափակիչ 2016 թվականի ֆրանսիական բիթբոքսի առաջնության սոլո կատեգորիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Les champions de France de beatbox, Berywam, vivent en colocation à Toulouse». La Dépêche. 2017 թ․ հունվարի 8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Ils sont champions de France de beatbox et vivent en colocation à Toulouse». Actu.fr. 2018 թ․ փետրվարի 10.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Berywam, sublime harmonie». La Dépêche. 2018 թ․ փետրվարի 16.
  4. Longman, Jere (2009 թ․ դեկտեմբերի 10). «How a 'Band of No-Hopers' Forged U.S. Soccer's Finest Day». The New York Times.
  5. «"Non solo sono originali... sono dei fenomeni!" (Finale Tu si que vales 2017)». ilsussidiario. 2017 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Francofolies de La Rochelle : Julien Clerc, Damso, Birkin… les derniers noms dévoilés». Sud Ouest. 2018 թ․ փետրվարի 2.
  7. «Eurovision 2017 : Un finaliste de The Voice pour représenter la France avec Alma ?». Public. 2017 թ․ մայիսի 6.

Արտաքին հղումներ խմբագրել