Բերե Արդանպոն

Բերե Արդանպոն, Արդանպոն, Ֆերդինանտ, տանձենու բելգիական սորտ, որը ստացվել է անհայտ սորտի սերմնացանքից։

Ծագում

խմբագրել

Սորտը 1759 թվականին ստացել է Նիկոլա Հարդենփոնը, որը քահանա էր և հոգևոր խարհրդական Բելգիայում՝ Մոնտ Պանիսելում[1][2]։

Նկարագրություն

խմբագրել

Ծառը միջին բարձրության կամ բարձր է՝ բրգաձև խիտ սաղարթով։ Պտղաբերությունը՝ տնկման 10-12-րդ, գաճաճ պատվաստակալի վրա աճեցրածինը՝ 3-4-րդ տարում։ Պտուղը՝ խոշոր (150-400 գ), զանգակաձև, անհավասարակողմ։ Պտղի երկարությամբ ձգված են լայն, պարզ արտահայտված կողեր։ Մաշկը՝ հարթ, շատ նուրբ, միջին հաստության, փայլուն կամ փայլատ (խոնավ վայրերում), բերքահավաքի ժամանակ՝ բաց կանաչ, արևահայաց կողմում՝ աղյուսակարմիր շառագունած, լրիվ հասունացման ժամանակ՝ բաց դեղին։ Պտղամիսը՝ սպիտակ, շատ նուրբ, հյութալի, հալվող, քաղցր, հաճելի թթվությամբ ու բույրով և յուրահատուկ հաճելի թույլ տտիպությամբ, գերազանց աղանդերային որակի։ Բերքահավաքը՝ հոկտեմբերի կեսին։ Սպառողական հասունացումը՝ դեկտեմբեր-հունվարին, պահպանվում է մինչև հունվարի վերջը (սառնարանում՝ 6-7 ամիս)։ Բերքատվությունը՝ 150-200 ց/հա։ Համեմատաբար ցրտադիմացկուն է։ Ինքնամուլ է։ Լավագույն փոշոտիչներն են՝ տանձենու Բերեբոսկ, Վիլյամս, Կլապպիսիրելի, Պասս Կրասսա, Սեն Ժերմեն, Ձմեռնուկ սորտերը։ Պտուղներն օգտագործվում են թարմ վիճակում։

Հոմանիշներ

խմբագրել
  • Poire Beurré d'Ardenpont
  • Beurré de Cambron
  • Goulu morceau
  • Glout Morceau
  • Gloux Morceau
  • Hardenponts Winterbutterbirne
  • Beurré d'Hardenpont Belge
  • Beurré de Kent
  • Beurré Lombard
  • Beurré d'Arenberg[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Poires d'hiver, tome 1.
  2. André Leroy, Dictionnaire de pomologie, tome 1, 1867, P..
  3. Pomone tournaisienne, Barthélemy Charles Joseph Dumortier, M. W. Brown, Société royale d'horticulture et d'agriculture de Tournai, Casterman, 1869, 244 pages.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։