Բերանի խոռոչի գեղձեր

Բերանի խոռոչի մեջ բացվում են երեք զույգ մեծ թքագեղձերի (հարականջային, ենթածնոտային և ենթալեզվային) արտազատիչ ծորանները։ Բացի այդ, բերանի խոռոչի լորձաթաղանթի մեջ կան բազմաթիվ մանր գեղձեր, որոնք տեղադրման շրջաններին համապատասխան կոչվում են՝ շրթունքային (glandulae labials), թշային (gl.buccales) (հարականջային թքագեղձերի ծորանի բացվածքին մոտ գտնվող գեղձերը կոչվում են աղորիքային՝ gl.molares)՝ հարականջային թքագեղձերի ծորանի բացվածքին մոտ գտնվող գեղձեր, քմային (gl. palatinae) և լեզվային (gl. linguales)։ Ըստ ֆունկցիաների գեղձերը լինում են՝

  1. շճային, արտադրում են սպիտակուցով հարուստ ոչ մածուցիկ և ձգելիս թելեր չտվող հեղուկ,
  2. լորձային, արտադրում են լորձ,
  3. խառը, որոնք բնորոշվում են լորձաշճային արտադրուկով։

Վերոհիշյալ 3 զույգ մեծ թքագեղձերը (glandullae salivales), խոշոր չափերի հասնելով, դուրս են գալիս բերանի լորձաթաղանթի սահմաններից և իրենց կապը բերանի խոռոչի հետ պահպանում են ծորանների միջոցով։

Տես նաևԽմբագրել