Բեռնա (Կարսի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բեռնա (այլ կիրառումներ)
Բեռնա, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում[1]։ Գտնվում էր Կարս քաղաքից 28-30 կմ հարավ-արևմուտք, Կարս-Կաղզվան ճանապարհի ձախ կողմում։
Գյուղ | ||
---|---|---|
Բեռնա | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Երկրամաս | Կարսի գավառ | |
Համայնք | Նոր-Սելիմ | |
Այլ անվանումներ | Բեռնոն, Բեռնոնք, Բեռնոս, Բեռնոք, Բերնա, Պերնա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԲնակիչների մի մասը զոհվել է 1920 թվականին, իսկ մնացածը բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին տարբեր աղբյուրների համաձայն ունեցել է 70-143 տուն` 580-600 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հացահատիկի մշակությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲեռնան ուներ 759 թվականին կառուցված Ս. Լուսավորիչ անունով եկեղեցի, որը կանգուն էր մինչև 1920 թվականը։ Գյուղում կար հին գերեզմանատուն, որտեղ կար հայկական գիր ունեցող բազմաթիվ տապանաքարեր։ Գյուղից 20 կմ հեռու գտնվում էր հին քաղաքի ավերակներ։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 20 աշակերտներ[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարսի մարզ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 657
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն