Բեռլին, քանդակ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի արևմտյան մասում՝ Թաուենցինշտարս փողոցում։

Բեռլին (քանդակ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործMatschinsky-Denninghoff?[1]
Ստեղծում1987
Երկիր Գերմանիա
ՔաղաքՇարլոտենբուրգ[1]
ԲնակավայրՇարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ
ՓողոցTauentzienstraße?[1]
Նյութchrome nickel steel?[1]
Մասն էSkulpturenboulevard?[1]
 Berlin (sculpture in Berlin-Charlottenburg) Վիքիպահեստում

Հուշարձանի ստեղծման միտքն առաջացել է 1985 թվականին, բացվել է 1987 թվականին քանդակագործ ամուսիններ Բրիգետ Մացչինսկի-Դենինհոֆի և Մարտին Մացչինսկու կողմից[2]։ Քանդակի հիմնական մոտիվը՝ «կոտրված շղթան», խորհրդանշում է Բեռլինի պատի կառուցմամբ Արևմտյան և Արևելյան Գերմանիաների միջև առաջացած կապը[3]։

Թեև պատն ապամոնտաժվել է, քաղաքապետարանը գնել է քանդակը տիկին Մացչինսկի-Դենինհոֆից՝ ի հիշատակ Գերմանիայի պատմության ցավալի էջի[2]։

Պատմություն խմբագրել

«Բեռլին» քանդակը Կուրֆյուրստենդամ քանդակների բուլվարում ստեղծված ութ քանդակներից մեկն է[4]՝ ստեղծված 1987 թվականին "Skulpturenboulevard Kurfürstendamm" միջոցառման ժամանակ, որն Արևմտյան Բեռլինի քաղաքապետարանը նախաձեռնել էր Բեռլինի 750-ամյա տարելիցի առթիվ[3]։ Տեղադրված ութ քանդակներից միայն երեքը ստացան տարելիցից հետո տեղայնքում մնալու թույլտվություն (Բեռլին, Բուրգ, և der nackten Maja տեսքով կադիլաներ)[4], «Բեռլին» քանդակը քաղաքապետարանն ու Deutsche Bank ձեռք բերեցին սկզբնական վարձակալության ժամկետի ավարտից հետո[3]։

Միջոցառման համար քանդակագործներին թույլատրել էին ազատ կերպով որոշելու, թե որտեղ կամ Կուրֆյուրստենդամ շրջակայքում տեղադրել իրենց աշխատանքը[3]։ Մացչինսկի-Դենինհո զույգը հուշարձանի տեղադրման համար ընտրեց Թաուենցինշտաս փողոցը՝ Վիլհելմ I Հոհենցոլեռնի հիշատակի եկեղեցու դիմաց, որն էական վնաս էր կրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծությունից։

Քանդակը բաղկացած է մոտ 2 մետր տրամագծով դեպի երկինք հառնող չորս պողպատե խողովակներից՝ ամրացված բետոնե հիմքով։ Յուրաքանչյուր կողմի երկու կողմերից մեկը մոտ կես մետր թեքվում է, այնուհետև ամբողջությամբ փոխելով ուղղությունը՝ հանգույցվում է՝ խորհրդանշելով Բեռլինի երկու կողմերի միջև սերտությունն ու մեկուսացումը[3]։ Խողովակների մակերեսը ծածկված է քրոմի նիկելի պողպատով, որը նրան հաղորդում է «շողացող ազդեցություն», ինչը, կախված օրվա ժամից, կարող է մթնել կամ փայլել[3]։

Նկարագրելով Բեռլինի քանդակի նպատակն ու ազդեցությունը՝ Բրիգետ Մացչինսկի-Դենինհոֆը նշել է.

  Քանդակը հասանելի է բոլոր կողմերից և ընկալելի է դիտողների համար։ Շեշտադրված է Արևմտյան Արևելք և Արևելյան Արևմուտքի ուղղությունը։ Մեր քանդակը հատուկ նախագծված է որպես մեծ, «օրգանապես աճեցված» դարպաս, որը ձևավորում է կրկնակի կամար, որը ոչ միայն անհրաժեշտ է և գործնական, այլև ոգեշնչող շեշտադրում է... մենք փորձում ենք Բեռլինի իրավիճակը ներկայացնել խորհրդանշական ձևով։  

Ծանոթագրություններ խմբագրել