Բեռլինյան պատկերասրահ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բեռլինյան պատկերասրահ (գերմ. Berlinische Galerie), Բեռլինյան ժամանակակից արվեստի, նկարների և ճարտարապետական կառույցների թանգարան։
Բեռլինյան պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Ֆրիդրիխսհայն Կրոյցբերգ |
Վայր | Կրոյցբերգ |
Կազմված է | Library of the Berlinische Galerie, State Museum for Modern Art, Photography and Architecture? և Q116185200? |
Ղեկավարության նստավայր | Բեռլին, Գերմանիա |
Հիմնադրվել է | 1975 |
Կայք | berlinische-galerie.de(գերմ.) |
Պատմություն
խմբագրելԲեռլինյան պատկերասրահը ներկայումս գտնվում է Ալտե Յակոբշտրասսեյի փողոցում, որն էլ մտնում է Կրոյցբերգ շրջանի մեջ, ոչ շատ հեռու Եվրոպական թանգարանից։
Ի սկզբանե 1975 թվականին այստեղ հիմնադրվել էր մի միություն, որի գլխավոր նպատակն էր այստեղ ցուցադրել ժամանակակից բեռլինյան նկարիչների և ճարտարապետների աշխատանքներ։ Սկզբնական ժամանակաշրջանում պատկերասրահը գտնվել է Շարլոտենբերգի շրջանում, որտեղ գտնվում էր նաև իր բյուրոն։ Ցուցահանդեսները անցկացվել են բեռլինյան նկարչության Ակադեմիայի և նոր ազգային պատկերասրահի օգնությամբ։ 1978 թվականին պատկերասրահը տեղափոխվեց բեռլինյան կայարան՝ Կենդանաբանական այգու մոտերքում գտնվող պատկերների թանգարանի շենք։ 1986 թվականին նա տեղափոխվեց Մարտին Գրոպիուսի Տուն, իսկ 2004 թվականի հոկտեմբերին, Ալտե Յակոբշտրասսեյի փողոցում, պաշտոնական ձևով բացվեց պատկերասրահի շենքը։
Հավաքածու
խմբագրելՊատկերասրահի երկու հարկերում ցուցադրված են տարբեր տեսակի ցուցանմուշներ, որոնք ցուցադրվում են ինչպես նրա մշտական ցուցահանդեսներով, այնպես էլ ժամանակակից ցուցանդրություններով. նաև այստեղ գործում է կոնֆերենցի սրահ, արխիվ, գրադարան, ուսումնառության սրահ, և նաև երեխաների և մեծահասակների համար, նկարչական դպրոց։
Պատկերասրահի հավաքածուների մեջ ամենահին գործերը ստեղծվել էին 1870 թվականին։ Այս թանգարանի «Կերպարվեստի» բաժնում պահվում են Բեռլինյան Սեցեսիոնի վարպետների գործեր (այդպիսիք, ինչպիսիք էին Մաքս Լիբերմանը և Լովիս Կորինտը, Նոր Օբյեկտիվության և էքսպրեսիոնիզմի հետևորդների (Օտտո Դիկս, Գեորգ Գրոսս, Հաննա Խեխ) գործեր, և նաև Գեորգ Բազելիվի, Վոլֆ Ֆոստելի, Ուրպսուլի Սակսի և այլ ժամանակակիցների աշխատություններ։
Բացի կերպարվեստի հավաքածուից, թանգարանում նաև մեծ տեղ է զբաղեցնում գրաֆիկաների հավաքածուները (ավելի քան 15.000 ցուցանմուշ), լուսանկարներ և ճարտարապետական մոդելներ։
Պատկերասրահ
խմբագրել-
Ֆրանց Սկարբինա Կանացի ծովափ (1883)
-
Յակոբա վան Հեմսերկ Բնանկար, պատկեր I (1914)
-
Լովիս Կորինտ նկարիչ Ֆրից Ռումպֆայի դիմանկար (1901)
-
Պաուլ Բաում Բնանկար (1896)
-
Մաքս Ֆլեյշեր Մերկ կանայք մի արևոտ անտառային կածամոի (1898)
-
Վալստեր Լեյստիկով Ալտմարկից (1898)
-
Վիլհելմ Գալլհոֆ Ասպետի գայթակղություն (մինչև 1910)
-
Հանս Բալուշեկ Կայարանի սրահը (1929)
-
Լեսսեր Ուրի Պառկած մերկ աղջիկը (1889)
-
Կարլ Հագեմեյստեր Աղջիկը բնությունում
-
Լեսսեր Ուրի Լեյպցիգերշտրասսե (1889)
-
Յենս Բիրկհոլմ Տաք սենյակ նախատեսված Բեռլինայն աղքատների համար (1908)
-
Պետեր Քրիստրիան Բրոյեր Գարուն (1891)
-
Ռեյնհոլդ Բեգաս Կենտավրոսը և նիմֆան (1881)
-
Լուիս Տուալիոն Ամազոնկա (1890-1895)
-
Գուստավ Հերիխ Էբերլեյն Շփոթված հոգեկանը
-
Էրնստ Բարլախ Ննջած գյուղացիները (1912)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
Արտաքին հղումներ
խմբագրել- Գլխավոր էջ, այդ թվում նաև պատկերասրահի պատմությունը։ (գերմ.)
- Բեռլինյան պատկերասրահ, Լուսանկարներ և ճարտարեպետական կառույցներ Արխիվացված 2010-07-09 Wayback Machine Բեռլինյան պատկերասրահի պատմություն։ (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինյան պատկերասրահ» հոդվածին։ |