Բենուար (ֆր.՝ baignoire), հանդիսասրահի այն օթյակները, որ տեղադրված են պարտերի երկու կողմերում[1]՝ բեմի մակարդակին կամ ավելի ցածր։ Բենուարները լինում են բաց կամ հատուկ ցանցով փակ, որոնց շնորհիվ օթյակում նստածները չեն երևում, սակայն հանդիսասրահն ու բեմն անխոչընդոտ բաց է նրանց առջև։ Հարմարությունները հաշվի առնելով՝ բենուարի տոմսերի արժեքը սովորաբար բարձր է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 33 — 208 էջ. — 5000 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 396