Բենի և Հոլլիի փոքրիկ թագավորությունը

Բենի և Հոլլիի փոքրիկ թագավորություն (անգլ.՝ Ben & Holly's Little Kingdom), նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված բրիտանական մուլտսերիալ, որն էկրաններին է բարձրացել 2009 թվականի ապրիլին[2]։ Մուլտֆիլմը ցուցադրվել է Nickelodeon և Կառուսել ընկերությունների կողմից ավելի քան 43 երկրներում, որոնց մեջ մտնում են Ռուսաստանը և Մերձբալթյան երկրները[3]։ Այս պահին թողարկվել է մուլտֆիլմի 144 սերիա, որոնցից յուրաքանչյուրը տևում է ընդամենը 11 րոպե[4]։ Մուլտֆիլմն ստեղծել են Նիվել Ասթլին և Մարկ Բեյքերը, պրոդյուսերներն են Ֆիլ Դևիսն ու Astley Baker Davies Limited ստուդիան։ Վերջինս նկարահանել է նաև Խոզուկ Փեփփա մուլտսերիալը[5]։

Բենի և Հոլլիի փոքրիկ թագավորությունը
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրավանդական մուլտֆիլմ և մանկական հեռուստատեսային սերիալ
ԵրաժշտությունՋուլիան Նոթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն[1]
ԴիստրիբյուտորEntertainment One և Tubi?
Տևողություն11 րոպե
littlekingdom.co.uk(անգլ.)

Սյուժե խմբագրել

Մանկական մուլտսերիալի գործողությունները տեղի են ունենում անտառում, որտեղ ապրում են էլֆերը, փերիները, կախարդները և թզուկները։ Եվ միշտ նրանք ընկնում են զվարճալի իրավիճակների մեջ։

Փոքրիկ թագավորության աշխարհ խմբագրել

  • Քարանձավ (հյուսիս արևմուտք)
  • Հողմաղաց (հյուսիս արևելք)
  • Փեթակ (հյուսիս արևելք)
  • Ծառ (արևելք)
  • Գործարան (արևելք)
  • Լճակ (հարավ արևելք)
  • Դաշտ (հարավ արևմուտք)
  • Ամրոց (արևմուտք)
  • Տուն (արևմուտք)
  • Անտար (հյուսիս արևմուտք)
  • Թփուտ (հարավ արևմուտք)

Գիտակից արարածներ խմբագրել

  • Փերիներ-թևավոր արարածներ։ Շատ բաներ անում են մոգությամբ։
  • Էլֆեր-Նրանք աշխատասեր են։ Ատում են մոգությունը, բայց "No Magic Day" սերիայում էլֆերը շարժիչը գործի են գցում կախարդանքով։ Նրանք սիրում են նվագել փողով։
  • Թզուկներ-Հաճախ անտեսում են չափի զգացումը։ Բարձր են էլֆերից և փերիներից։ Ի սկզբանե նրանք ապրում են փոքրիկ թագավորությունում։ Լինում են 2 տեսակ։ Այգու թզուկները շատ են սիրում ուտել։ Ստորգետնյա թզուկները սիրում են ծաղկապատել հանքավայրը։
  • Կախարդները-Տիկին Վիտչը և Վենդին այնպիսին են, ինչպես թզուկները։ Նրանք թռչում են ցախավելներով և համարվում են մեծ երկրի տեղաբնիկները։
  • Ժողովուրդ- մարդիկ։ Հասակով զգալիորեն գերազանցում են փոքրիկ թագավորության գլխավոր կերպարներին։ Հիմնականում չեն էլ կասկածում, որ էլֆերը և փերիները գոյություն ունեն։
  • Բնակիչներ-Նրանք այլմոլորակայիններ են։ Մոգությամբ չեն զբաղվում։ Տարիքի հետ նրանք պակասում են պաշտում են կախարդական ժելե։ Նրանք պատկերացում չունեն բնապահպանության մասին։

Գլխավոր կերպարներ խմբագրել

Էլֆ Բեն խմբագրել

Փոքրիկ էլֆ, ընկերասեր և կրթված տղա է։ Չի սիրում պարտվել։ Ինչպես բոլոր էլֆերը, նա նույնպես բացականչում է. «Ես էլֆ եմ, փչում եմ իմ փողով»։ Նա 6 տարեկան է։

Արքայադուստր Հոլլի խմբագրել

Նա փերիների արքայադուստրն է։ Երբեմն նրա անեծքն այնպես չի գործում։ Նա ունի փոքրիկ քույրիկ։ Հոլլին հետաքրքրասեր և բարի փերի է։ Նա 6 տարեկան է։

Գաստոն խմբագրել

Նա զատիկ է։ Մաքրասեր չէ։ Ունի շան մի քանի վզկապ։ Ապրում է փոքրիկ ամրոցից ոչ հեռու փոքրիկ հողաթմբի մեջ։ Նա 5 տարեկան է։

Դայակ Պլամ խմբագրել

Հոլլիի դայակը և նրա քույրը, սովորեցնում է արքայադստերը և նրա ընկերուհուն մոգության հմտությունները։ Չի սիրում ծեր իմաստուն էլֆին։ Նաև համարվում է ատամի փերի։ Շատ հաճախ Դայակ Պլամի` գլխավոր հերոսներին օգնելու ցանկությունը մեծ շփոթությունների պատճառ է դառնում։ Շատ է սիրում պատրաստել կախարդական ժելե և սիրում է բոլորին դարձնել գորը։ Նա 35 տարեկան է։

Ծեր և խելացի էլֆ խմբագրել

Նա գիտնական է և գյուտարար։ Նա մեծ կախվածություն ունի իր մասնագիտությունից, չի սիրում դայակ Պլամին։ Նա էլֆերի առաջնորդն է։ Զբաղվում է վտանգավոր մոգությամբ։ Շատ աշխատասեր է և լուրջ է վերաբերվում իր աշխատանքին, նա ավելի քան 100 տարեկան է։

Դրվագներ խմբագրել

Եթերաշրջան Սերիաների քանակ Հեռարձակման շրջան
1 1-52 (52 սերիա) 24 ապրիլ - 7 հոկտեմբեր 2009
2 53-104 (52 սերիա) 23 մայիս 2011 - 23 նոյեմբեր 2012
3 105 - 144 (40 սերիա) 12 հոկտեմբեր 2015 - 29 հունվար 2016
4 145 - 194 (50 սերիա) 14 հունիս 2017 - 26 հունվար 2018

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծանոթագրություն
2009 Մանկական միցանակ BAFTA Լավագույն մուլտֆիլմ նախադպրոցական տարիքի երեխաների համար[6] Հաղթանակ
2010 Մանկական մրցանակ BAFTA Լավագույն մուլտֆիլմ նախադպրոցական տարիքի երեխաների համար[7] Առաջադրված
2012 British Animation Awards Լավագույն մուլտֆիլմ նախադպրոցական տարիքի երեխաների համար[8] Հաղթանակ Դրվագ «Կաղնու օր» («Acorn Day»)
2014 International Emmy Kids Awards Լավագույն մուլտֆիլմ նախադպրոցական տարիքի երեխաների համար[9] Հաղթանակ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. «New Ben and Holly series, products in the works» (անգլերեն). Kidscreen. 2011 թ․ հուլիսի 14. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Ben and Holly's Little Kingdom: meet Sarah Ann Kennedy, the voice of Nanny Plum» (անգլերեն). The Sydney Morning Herald. 2016 թ․ մարտի 24. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  4. «'Ben and Holly' Gets Russian Broadcast, Licensing Partners» (անգլերեն). Animation Magazine. 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Full Year Results» (անգլերեն). Financial Times. 2016 թ․ մայիսի 24. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  6. «Pre-School Animation in 2009» (անգլերեն). BAFTA. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  7. «Pre-School Animation in 2010» (անգլերեն). BAFTA. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  8. «'Gumball,' 'Gruffalo's Child' Win British Animation Awards» (անգլերեն). Animation Magazine. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  9. «International Emmy Kids Awards 2014: winners» (անգլերեն). TV Tonight. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.