Բենեֆիսից հետո

Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը

«Բենեֆիսից հետո», Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1885 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է «Պետերբուրգյան թերթում», 1885 թվականի սեպտեմբերի 23-ին, № 261` Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Բենեֆիսից հետո
ռուս.՝ После бенефиса
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էսեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1885

Հրապարակումներ խմբագրել

Անտոն Չեխովի ««Բենեֆիսից հետո»» պատմվածքը գրվել է 1885 թվականին, առաջին անգամ հրապարակվել է «Պետերբուրգյան թերթում», 1885 թվականի սեպտեմբերի 23-ին, № 261` Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Սյուժե խմբագրել

Բենեֆիսից հետո «Վենետիկ» հյուրանոցի համարներից մեկում նստած էին ողբերգակ դերասան Ունիլովը և արտիստ Տիգրովը։ Նրանց դիմաց սեղանին դրված էին օղի, կարմիր գինի, կոնյակ և սարդինա։ Ունիլովը ոգևորությամբ պատմում էր թատրոնում իր ելույթների մասին և հիշատակում իր աշխատած 123 ռուբլի 80 կոպեկի մասին։ Լսելով փողերի մասին` Տիգրովը խնդրեց իրեն անվերադարձ նվիրել քսան «թալեր», որպեսզի գնա Ելեց, որտեղ մահացել էր իր քեռին, այլապես ստիպված կլիներ ոտքով գնալ։ Այս խնդրանքից հետո Ունիլովը սկսեց հաշվել, արդյոք ստացված գումարը կհերիքի պլանավորված գնումները կատարելու համար։ Արտիստները հերթով սկսեցին հիշել, թե ինչեր են պետք իրենց թատրոնի համար։ Այն բանից հետո, երբ Ունիլովը հիշեց, որ իրեն վերարկու է պետք, Տիգրովի համար գումարը չբավականեցրեց։ Այդ ժամանակ Տիգրովը հանդիմանեց Ունիլովին եսասիրության մեջ և ասաց.

  Եթե ես փող ունենայի չէի ափսոսա, կտայի, հարյուր, երեք հարյուր, հազար, վերցրու որքան ուզում ես։ Ծնողներիս մահից հետո տաս հազար գումար էր մնացել, ես ամբողջը բաժանեցի դերասաններին։  

Ունիլովը ստիպված քսան ռուբլի տվեց Տիգրովին, որից հետո նրանք գնացին կայարան։ Կայարանում նրանք գարեջուր, կարմիր գինի և ուտելիք պատվիրեցին և, երբ նրանց միացավ կոմիկ Դուդկինը, մոռացան տեղ գնալու մասին։ Արտիստները սկսեցին քայլել կայարանում և Դուդկինը նրանց հրավիրեց «Բել-վյու», որտեղ հավաքվել էին մյուս դերասանները։ «Բել-վյու»-ի հաշիվը «կերավ ամբողջ բենեֆիսի հասույթը»։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. После бенефиса// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Dictionnaire Tchekhov, page 20, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Le Produit de la soirée de gala au profit de l'acteur Ounylov - Œuvres de A.Tchekhov 1885, page 162, traduit par Madeleine Durand et Édouard Parayre, Les Éditeurs Français Réunis, 1955, numéro d’éditeur 431.

Արտաքին հղումներ խմբագրել