Բեմի հայելի (պորտալ) (լատին․՝ porta, portale՝ դարպաս, մուտք, դուռ), բեմի ճարտարապետական շրջանակը, որը առանձնացնում է այն հանդիսասրահից՝ ձևավորելով պորտալային փոս։ Ժամանակակից թատրոնի բեմի հայելին ունի քառակուսու ձև՝ կլորավուն վերնամասով[1]։ Բեմի հայելու կայուն մակերեսը կարող է փոքրացվել վերևից իջնող, ինչպես նաև դեպի կողքերը բացվող վարագույրների օգնությամբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Большая советская энциклопедия "Портал (сцены)"
  2. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 32 — 208 էջ. — 5000 հատ։