Բեմավորում (բեմականացում), բեմի համար չգրված գրական երկի հարմարեցումը բեմի պահանջներին։ Բեմավորում կարող է անել հեղինակը (Է․ Զոլա «Թերեզ Ռաքեն», Ալ․ Շիրվանզադե «Չար ոգի», «Նամուս») և այլ անձինք (Ալ․ Շիրվանզադե «Քաոս», բեմավորումը՝ Վ․ Աճեմյանի)։ Բնագրից զգալիորեն տարբերվելու դեպքում նշում է արվում՝ ըստ տվյալ գրական երկի կամ դրա մոտիվներով։ Երբեմն բեմավորվում է ոչ թե ամբողջական երկը, այլ դրա պատումային ճյուղավորումներից մեկը (Վ․ Ռոզովի «Եղբայր Ալյոշան»՝ վերցված Ֆ․ Դոստոևսկու «Կարամազով եղբայրները» վեպից)։ Բեմավորում բառն առաջին անգամ գործածության մեջ է դրել Դերենիկ Դեմիրճյանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 30 — 208 էջ. — 5000 հատ։