Բեմական հավատ, դերասանի հավատն իր անձնավորած կերպարի հոգեբանության, ապրումների անկեղծության, բեմում կատարվող գործողության, ստեղծված միջավայրի ճշմարտության հանդեպ։ Առանց բեմական հավատի դերասանը չի կարող հոգեբանորեն ճշմարտացի կերպար ստեղծել և հանդիսատեսի մեջ հավատ հարուցել նրա նկատմամբ[1]։

Երբ ասածդ խոսքերին ինքդ հավատաս, երբ այդ խոսքն արտասանելիս ձայնդ լսես և նրա անկեղծությունը սրտիդ հասնի ու զգացվես, ճշմարիտը այդ է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 28 — 208 էջ. — 5000 հատ։