Բեթի Լու Օլիվեր (անգլ.՝ Betty Lou Oliver, հուլիսի 9, 1925(1925-07-09) - նոյեմբերի 24, 1999(1999-11-24), Fort Smith, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի կին, որը մեկ օրվա մեջ փրկվել է երկու անգամ[1]։ Որպես վերելակավար աշխատել է Էմփայր Սթեյթ Բիլդինգում։ Հայտնի է դարձել 1945 թվականի հուլիսի 28-ին այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը բախվել է Էմփայր Սթեյթ Բիլդինգին։ Ինքնաթիռի շարժիչներից մեկն ընկել է վերելակի հորան՝ վնասելով վերելակի ճոպանե համակարգը։ Բեթի Լուն ստացել է վնասվածքներ և փրկարարները նրան տեղափոխել են վերելակ՝ տարհանում իրականացնելու նպատակով։ Վերելակը պոկվել է ամրակներից և 75-րդ հարկից ընկել ներքև՝ անցնելով շուրջ 300 մետր ճանապարհ (1000 ֆուտ)։ Վերելակը կանգնել է հորանի մեջ և ընկել մի քանի ճոպանների վրա, որոնք գտնվում էին հորանի ստորին հատվածում։ Կինը կենդանի է մնացել։ Բեթի Լու Օլիվերի դեպքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[2]։

Բեթի Լու Օլիվեր
Ծնվել էհուլիսի 9, 1925(1925-07-09)
Մահացել էնոյեմբերի 24, 1999(1999-11-24) (74 տարեկան)
Մահվան վայրFort Smith, Արկանզաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունվերելակավար

ԾանոթագրություններԽմբագրել