Բեթել երկրորդական վարժարան

Բեթել երկրորդական վարժարան, Սիրիայի Հալեպ քաղաքի Հայ ավետարանական Բեթել եկեղեցու կրթական ու մշակութային կենտրոնն է։ Հիմնվել է 1923 թվականին Բեթել եկեղեցուն կից։Հալեպի հայ­կա­կան հինգ երկ­րորդական վար­ժա­րան­նե­րից մեկն է։ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին իսլամիստ ահաբեկչական խմբավորումը հրթիռակոծել է վարժարանը[1]։

Բեթել երկրորդական վարժարան
Տեսակկրթօջախ
Հիմնադրված է1923
Երկիր Սիրիա
ՏեղագրությունՀալեպ

Պատմություն խմբագրել

Հայ ավետարանական Բեթել եկեղեցու կրթական ու մշակութային կենտրոնը հիմնման՝ 1923 թվականին գործել է Բեթել եկեղեցում, և այդ ժամանակ ունեցել է 200 երկսեռ աշակերտ։ Եկեղեցին գործել է այսօրվա Համիտիե եւ Ճապրիե թաղամասերի միջև տարածվող Ռամ կոչված վրանավանի մեջ։ Քառանկյունն փայտաշեն սրահ է եղել, որը ծառայել է և՛ որպես եկեղեցի, և՛ որպես դպրոց։ Լսարանը եկեղեցուց առանձնացրել են վարագույրով, աշակերտները նստել են հողածածկ գետնին։ Դպրոցը այս շինության մեջ է գործել մինչև 1935 թվականը[2]։։

Դպրոցը 1944-1955 թվականներին ուցել է ինը դասարան, իսկ մի տարի էլ 10-րդ դասարան։ 1955 թվականից դպրոցը վերածվել է վերածուած է նախակրթարանի։ Վարժարանին կից հիմնվել է թատրոն, հրատարակել է պատի թերթ «Ծաղկեփունջ» անունով ևեղել է «Խաչբուռ» պարբերաթերթը։ Հիմնվել են նաև ֆուտբոլի եւ վոլեյբոլի խմբեր։ 2004-2005 ուսումնական տարուց վարժարանում գործում միջնակարգ դասարաններ։ Բեթէլ երկրորդական վարժարանը իր պատմութեան ընթացքում ունեցել է 17 տնօրեն։ Վարժարանը իրականացնում է հրատարակչական գործունեություն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հրթիռակոծուած Է Հալէպի Հայ Աւետարանական Բեթէլ Երկրորդական Վարժարանը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)». www.aztagdaily.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  2. 2,0 2,1 «ՀԱՅԵՐԸ ՀԱԼԷՊԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ (Ը. ՄԱՍ)». Hairenik Weekly Newspaper (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.