Բեթել եկեղեցի

Հայ ավետարանական եկեղեցի Հալեպում

Բեթել եկեղեցի, Սիրիայի Հալեպ քաղաքում գտնվող Հայ ավետարանական եկեղեցի։ Հիմնվել է 1922 թվականին[1]։ Սիրիայի Հայ ավետարանչական եկեղեցու Համայնքապետի նստավայրն է[2]։

Բեթել եկեղեցի


ՏեղադրությունՀալեպ
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿրոնադավանանքՀայ ավետարանական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակգործող
Ակտիվ է1922 թվականից
Բեթել եկեղեցի (Սիրիա)##
Բեթել եկեղեցի (Սիրիա)
36°12′03″ հս․ լ. 37°09′04″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Մեծ Եղեռնից և հատկապես Կիլիկիայի վերջնական դատարկվելուց հետո, բազմաթիվ տարագիր հայեր հաստատվել են Հալեպի Ճապրիե, Համիտիե և Սուլեյմանիե շրջաններում։ Կազմավորված գաղթօջախում 1922 թվականից ձևավորվել է Հայ ավետարանչական եկեղեցու համայնք։ Համիտիեում Ամերիկյան Պորտ միսիոներականների նախաձեռնությամբ կրոնական ու կրթական նպատակներով տախտակաշեն մի կառույց է ստեղծվել։ Եկեղեցու անունը ընտրվել է Բեթել, ինչը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Աստծո տուն»[3]։ Ստեղծման պահին Բեթել եկեղեցու այցելուների մեծամասնությունը Մարաշի Հայ Ավետարանական եկեղեցիների պատկանող տարագիրներ են եղել, այդ իսկ պատճառով Բեթելը գաղթականության առաջին օրերին Քեմբի Բեթէլ եկեղեցի է կոչվել։ 1932 թվականին եկեղեցի հաճախողների թիվը հասել է 1600 հոգու։ 1932-1934 թվականներին Բեթէլ Եկեղեցու հովիվ է նշանակվել Ներսես Սարյանըորի ջանքերի շնորհիվ Հալեպի Ճապրիե թաղամասի բարձրունքում հող են գնել և 1934 թվականին կատարել Բեթել եկեղեցու նոր շինության հիմնարկեքը։ Նոր եկեղեցին կառուցվել է Մարաշի Հայ ավետարանական առաջին եկեղեցու նմանությամբ[2]։

1923 թվականին Բեթել եկեղեցուն կից բացվել է կրթական ու մշակութային կենտրոն, նոյնանուն՝ Բեթել երկրորդական վարժարանը։ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին իսլամիստ ահաբեկչական խմբավորումը հրթիռակոծել է վարժարանը[4]։ Պատերազմի ժամանակ տուժել է նաև եկեղեցու տանիքը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 "ԸՆԹԱՑՔ ԱՌԻՆ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԲԵԹԷԼ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ – Գանձասար". Retrieved 2022 թ․ հուլիսի 8.
  2. 2,0 2,1 "ՀԱՅԵՐԸ ՀԱԼԷՊԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ (Ը. ՄԱՍ)". Hairenik Weekly Newspaper (in ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 15. Retrieved 2022 թ․ հուլիսի 8.
  3. "Բեթել". www.churchofjesuschrist.org. Retrieved 2022 թ․ հուլիսի 8.
  4. "Հրթիռակոծուած Է Հալէպի Հայ Աւետարանական Բեթէլ Երկրորդական Վարժարանը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)". www.aztagdaily.com. Retrieved 2022 թ․ հուլիսի 8.