Գայ Բեբիլոն (անգլ.՝ Guy Babylon, դեկտեմբերի 20, 1956(1956-12-20)[1], New Windsor, Քարոլ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ - սեպտեմբերի 2, 2009(2009-09-02)[2][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ատեղնաշարահար և կոմպոզիտոր։ Հայտնի է Էլթոն Ջոնի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Iron Butterfly խմբին մասնակցությամբ։

Գայ Բեբիլոն
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 20, 1956(1956-12-20)[1]
New Windsor, Քարոլ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 2, 2009(2009-09-02)[2][1] (52 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներէլեկտրոնային ստեղնաշար
ԿրթությունFrancis Scott Key High School?

Կենսագրություն խմբագրել

Գայ Բեբլոնը ծնվել է Մերիլենդի Նյու Ուինձոր քաղաքում։ Մեծացել է Լեդ Զեփելինի, Yes և Gentle Giant խմբերի երգերի ազդեցությաբ։ Նա սովորել է Ֆրենսիս Սքոթ Քեյ ավագ դպրոցում, որից հետո ընդունվել է Հարավային Ֆլորիդայի համալսարան, որտեղ ստացել է երաժշտության բակալավրի աստիճան։ Ավարտելուց հետո նա տեղափոխվել է Լոս Անջելես։

1982 թվականին Գայ Բեբիլոնը միացել է «Iron Butterfly» խմբին, որի կազմում մնացել է մինչև 1983 թվականը։ Այնտեղ նա նվագել է ստեղնաշարային գործիքներ Դուգ Ինգլի հետ միասին։

1988 թվականին Բեբիլոնը միացել է Էլթոն Ջոնին ձայնակցող խմբին, որի հետ նա ձայնագրել է The Sleeping With the Pastruen ալբոմը[3]։ 1990 թվականին Գայն Էլթոն Ջոնի մյուս երաժիշտներից մեկի՝ Դեյվի Ջոնսթոնի հետ միասին ստեղծել է Warpipes խումբը/կողմակի նախագիծը։ Նա նաև նվագել և ձայնագրվել է այլ խմբերի և կատարողների հետ, ինչպիսիք են՝ Մայք Փիներ, Blues Image, Luis Cardenas և Renegade: Բեբիլոնը պատասխանատու էր Էլթոն Ջոնի բազմաթիվ համերգների երգերի գործիքավորման համար, այդ թվում` «Bennie and the Jetruen» և «Pinball Wizardruen»: 2001 թվականին Բեբիլոնն արժանացել է «Գրեմմի» մրցանակի Էլթոն Ջոնի և Թիմ Ռայսի «Աիդա» մյուզիքլին մասնակցելու համար[4][5]։ Բացի այդ, Գայն ակտիվորեն աշխատել է Էլթոնի և Բեռնի Թոփինի «Լեստատ» մյուզիքլի վրա, որն ստեղծվել է Էնն Ռայսի ստեղծագործությունների մոտիվներով։ Մինչև մահ Բեբիլոնն ապրել է Լոս Անջելեսում իր կնոջ ու երեխաների հետ և շարունակել շրջագայել Էլթն Ջոնի հետ։ Նա մահացել է 2009 թվականի սեպտեմբերի 2-ին լողավազանում լողալուց հետո պատահած սրտի կաթվածից[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 http://www.eltondaily.com/2009/09/farewell-guy-babylon-december-20-1956.html
  3. http://www.allmusic.com/artist/guy-babylon-mn0000648414/credits
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  5. Past Winners Search | GRAMMY.com
  6. «Guy Babylon Keyboard player, arranger and long-serving member of the Elton John Band». theguardian.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «Hercules International Elton John Fan Club». eltonfan.net. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել